▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նույնիսկ, եթե ձեռքս դողա, ես պինդ բռնել եմ քեզ, միայն թե` ձեռքդ տուր. Նազենի Հովհաննիսյան 

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում.

«Ձեռքդ տուր, Ընկեր, միասին կանցնենք մեր դժվարությունների արահետով, միասին կանցնենք օվկիաններն ու փոթորիկներին կդիմակայենք:
Ձեռքդ տու՛ր, իմ անծանոթ, կդառնանք ընկեր ու էլի միասին կանցնենք արհավիրքներով ու ձանձրույթներից դուրս կգանք հաղթանակած...
ձեռքդ տուր, անցորդ, մենք տարբեր ուղիներով էինք անցնում մեր կյանքը, բայց կդառնանք միակամ ու կստեղծենք ամուր այն ճանապարհը, որը մեզ կամրացնի ու կշենացնի մեր Տունը: Կարևորը ինքդ քեզ մի մատնիր հուսահատության:
Ձեռքդ տուր, ինձ անիծող, քեզ ճահճացնող անեծքներիցդ անդին էնքան սեր ու հաջողություն կա, մի սպանիր կյանքդ չարությունից, միևնույն է դրանով հաջողակ չես դառնա, սերդ էլ չի ավելանա, սիրտդ` չի ճախրի: Ձեռքդ տուր` միասին ցատկենք անդունդի վրայով, եթե իհարկե մանանեխի հատիկի չափ հավատք ունես:
Ձեռքդ տուր, Զինվոր, քո աչքն ու իմը` մեկ են, քո ձեռքերն առանց դողի, իմ ձեռքերը` մերկ, բայց իրար հետ են, մեր սրտերը մեկ են ու մեր Ես- ը` Մենք: Ձեռքդ տուր:
Ձեռքդ տուր, Սեր, աշխարհն էլ դեմ լինի`սերը հաղթում է չարին, ու հավերժական պայքարում սերն է ծնունդ է տալիս Մարդուն, աչքին` փայլ ու սրտին շունչ տալիս, ստեղծածին թև ու ապրածին` իմաստ, սերն է, որ Սնունդ է տալիս մարդուն, ու սիրով հերկած հողից է, որ ցորեն է աճում, հաց դառնում ու ապրեցնում:
Ձեռքդ տուր, Ընկեր, ինչ էլ լինի,հիշիր, որ մենակ չես: Նույնիսկ, եթե ձեռքս դողա, ես պինդ բռնել եմ քեզ, միայն թե` ձեռքդ տուր(ՆՀ)»:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին