▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նույնիսկ բարոյական առումով մենք չկարողացանք Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել

«1998-2006թթ. ընթացքում Նախիջևանի տարածքում ավերվեց հայկական ողջ նյութական ժառանգությունը.վանքեր, եկեղեցիներ, տապանաքարեր, խաչքարեր և այլն: Դրանց թիվը մոտ 27.000 էր: Սա աննախադեպ երևույթ է, վանդալիզմ, որի նկատմամբ առ այսօր Հայաստանի Հանրապետությունը մեծ անտարբերություն է ցուցաբերում: Նույնիսկ բարոյական առումով մենք չկարողացանք Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նախիջևանագետ, հայագետ Արգամ Այվազյանը՝ շարունակելով.

«Բազմիցս եմ դիմել ՀՀ կառավարությանը, պատկան մարմիններին, որպեսզի Նախիջևանի վերաբերյալ առկա միակ փաստագրական նյութը(լուսանկարներ, չափագրություններ) դարձնեն պետական սեփականություն: 15000-ի չափ նյութեր են, որոնցից գնվել է միայն 500-ը՝  2011 թվականին: 2013 թվականին ավստրալիական համալսարաններից մեկը սկսեց բանակցել ինձ հետ և 3D տարբերակով կփորձենք նորագույն տեխնոլոգիաներով վերականգնել Ջուղայի գերեզմանատունն իր խաչքարերով: Խոսքը շուրջ 2500 խաչքարի մասին է: Մշտական ցուցադրություն է լինելու Սիդնեյում և Հայոց ցեղասպանության թանգարանում»:

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին