▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նրա վիճակը ծայրահեղ ծանր է. ո՞ւմ պատճառով իր ծննդյան տարեդարձը չի ցանկանում նշել սկանդալային մոդել Անիտա Հարությունյանը

Դիտեք նաև՝

Մոդել Անիտա Հարությունյանի կյանքում, ով վերջին շրջանում ակտիվ գործունեություն էր ծավալում, ներկայումս պասիվ շրջան է։

Asekose.am-ը կապ հաստատեց վերջինիս մենեջերի հետ, ով  խոսեց Անիտայի համագործակցությունները հետաձգելու, ծննդյան տոնը չնշելու և այլնի մասին։

/filemanager/uploads/2020/04/week-5/anita.jpg

«Մեր բոլոր համագործակցությունները, բնականաբար, դադարեցվեցին ամբողջ աշխարհում տիրող այս խառը իրավիճակի պատճառով։

Այն ամսագրերը, որոնց հետ համագործակցում ենք, դրանք ևս դադարեցին հանդես գալ նորություններով։ Այդ պատճառով ժամանակավորապես կանգ առանք։ Բացի այս իրավիճակից, Անիտան այս պահին գտնվում է սթրեսային և շատ անսովոր վիճակում, այդ պատճառով պասիվություն է նկատվում մեր էջերում և, առհասարակ, Անիտայի կյանքում»։

Այն հարցին, թե ինչպե՞ս Է պատրաստվում նշել մոդելը տարեդարձը՝ հաշվի առնելով երկրում տիրող իրավիճակը, մենեջերը պատասխանեց.

«Քանի որ այս պահին նրա ընտանիքի անդամներից մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, այդ պատճառով էլ խառը իրավիճակ է տիրում նաև Անիտայի ընտանիքում, ինչի հետևանքով նա չի պատրաստվում որևէ կերպ նշել իր տարեդարձը։ Չնայած սրան՝ նվերներն ու շնորհավորանքներն արդեն մեկը մյուսին են հաջորդում։ Այս պահին Անիտային ոչինչ չի հետաքրքրում, քանի որ մտածում է միայն իր հարազատի առողջության մասին»։

Իսկ թե կոնկրետ ո՞ւմ մասին է խոսքը, մենեջերը չցանկացավ մանրամասնել։ Վերջինս միայն հավելեց, որ այս ամենի ավարտից հետո մոտ երկու ամսով Անիտան կմեկնի երկրից և որևէ գործողություն չի ներկայացնի։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին