▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նստած կմնանք այնքան, մինչև վարչապետը դուրս գա. ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիներին միացել էին այլ բողոքավորներ

Կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացրել ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիները. «Նայում ենք կորոնավիրուսի տվյալները, բավականին իջել են, որը թույլ է տալիս նաև ՀՀ քաղաքացուն մուտք գործել ՌԴ։ Մենք ԵԱՏՄ անդամ ենք, որն առավելություններ ունի տեղաշարժվելու»,- ասել է ակցիայի մասնակիցներից մեկը։

Նրանք նշել են, որ հանդիպել են ԱԳ նախարարի հետ, սակայն նրա պատասխանը «պատասխան չէր»:

«Գոնե մեզ ասեն, թե ի՞նչ են անում, ինչո՞վ են զբաղվում, ի՞նչ գործողություններ են իրականացնում մեր հարցը լուծելու համար: Գուցե մենք իրենց ուղղորդենք՝ ինչ պետք է անեն... տնից-տեղից կտրվել ենք: Գան, բացատրեն, իմանանք՝ մի շաբաթ ա՞, 10 օր ա՞, նստենք սպասենք, բայց ոչինչ չեն ասում, ինչքա՞ն սպասենք»,- բողոքում էին ցուցարարները:

«Նստած կմնանք այնքան, մինչև վարչապետը դուրս գա և հետաքրքրվի մեր խնդրով»,- ասում էին նրանք:

ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիներին միացել էին այլ բողոքավորներ։

Տեսանյութը՝ «Ոչ վարկային թալանին» նախաձեռնության անդամ Մանուել Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին