Դիտեք նաև՝
Ջուսը նկարահանել է իր թվով 9-րդ տեսահոլովակը «Tonight» երգի հիման վրա: Խոսքերի հեղինակը Նինա Ավագյանն է, երաժշտությունը գրել ու գործիքավորել է Գուժ Դուրգարյանը, տեսահոլովակի ռեժիսորը Արմեն Փիրիմասիհին է: Ինչպես գրում է Բրավո.am-ը եվրոդանս ոճի երգը Ջուսը կատարում է 11-ամյա երգիչ Կարեն Օհանյանի հետ, որին հեռուստադիտողը կհիշի «Մանկական Եվրատեսիլի 2012»-ի հայաստանյան եզրափակիչ փուլից: Տեսահոլովակի նախապատրաստական աշխատանքները սկսվել են դեռ երկու ամիս առաջ, իսկ նկարահանումները, որոնք տևել են երկու օր անընդմեջ, կայացել են տաղավարային պայմաններում ու ուղեկցվել են պարային բարդ շարժումներով:
Փոքրիկ Կարենը պատմել է, որ նկարահանումներն անցել են աշխույժ, ուրախ մթնոլորտում, եղել են նաև զվարճալի պահեր. «Շատ ծիծաղելի բան է տեղի ունեցել առաջին օրը. իմ և Ջուսի պարի ժամանակ ես պատահմամբ պոկել եմ Ջուսի մազերը: Լավ է, որ դրանք արհեստական էին»:
Տեսահոլովակի պրեմիերան նախատեսված է ապրիլին: