Մենք ոչ մեկս չենք կարող հասկանալ Շանթին, որովհետև առանձին վերցրած յուրաքանչյուրս երբևէ մեր կյանքը չենք դրել զոհողության, վերջին փամփուշտ կրակելու պատրաստակամության առաջ չենք կանգնել:
Շանթի խոսքի ու ելույթների մեջ ինչքան էլ հուզմունքն ու ծայրահեղությունները շատ էին, սակայն իրատես ու կենսունակ հատիկ կար, ազնվություն ու ճշմարտություն կար, հոգու ու սրտի պոռթկում կար:
Ամբողջ Հայասատանն էր բոցկլտում Շանթի պարզ աչքերում, և ազգի զավակը հոգեխանգարմունքի մեջ էր՝ հայրենիքի թշվառության ցավից:
Մենք, բոլորս ու ամբողջ Հայաստանն է պատասխանատու, իր զավակին ծայրահեղության ճիրաններում սեխմելու համար:
Հ.Գ. Շանթի գործողությունների ճիշտն ու սխալը թողենք իր խղճին, որովհետև մեծ հաշվով այս ամենից ինքը տուժեց, և բարիկադների վրա գտնվող մարդուն չեն խփում, ինչքան էլ ձեր մոտեցումներն ու պատկերացումները այլ են: