Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Երեւանի օդանավակայանում այլեւս մատնահետք չեն վերցնում թռիչքից առաջ:
«Օդանավակայանում եմ։ Մատնահետք այլևս չեն վերցնում։ Աղջիկն ինձ ասաց որ Ձեր հեռուստաեթերից հետո կարգադրել են հանել։ Իհարկե. երևի կառավարությունից է եղել հրամանը։ Այ սա հրաշալի լուր է։ Պոպուլիզմ է. բայց ճիշտ։ Մնում է օդի հարկն էլ հանեն և տոմսերը կէժանանան 30-40 դոլլարով։ Մի վախեցեք. տուրիստների թիվը կավելանա այնքան. որ լիուլի կփոխհատուցի «կորուստները»»,-գրել է նա: