▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օդային իրադրության մասին շրջանառվող տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Օգոստոսի 2-ի լույս 3-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։

Ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 8 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 95 կրակոց:

Կոթիի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի հատվածում` 2 անգամ:

Զանգակատան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի հատվածում` 6 անգամ

Ինչ վերաբերում է օդային իրադրությանը, ապա շրջանառվող տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում»։

Հիշեցնենք, որ ռուսական աղբյուրները հաղորդել էին, որ ժամեր առաջ Թուրքիայի օդուժի F-16 ռազմական ինքնաթիռները մոտեցել են ՀՀ սահմանին՝ Երևանից 56 կմ հեռավորության վրա։ Միաժամանակ նույն աղբյուրները տեղեկացրել են ադրբեջանական ուղղաթիռների թռիչքների մասին ՀՀ սահմանի մոտ։ Վերջինները ևս շրջադարձ են կատարել և վերադարձել։ «Թե հատկապես ինչի հետ են կապված նման սադրանքները, դեռևս հայտնի չէ, սակայն հաշվի առնելով Անկարայի բարձրագոչ հայտարարությունները, մասնագետները կարծում են, որ դրանով Հայաստանին ստիպում են գրոհել, ինչն էլ իր հերթին Թուրքիային թույլ կտա կոնֆլիկտի մեջ մտնել այդ երկրի հետ, սակայն հաշվի առնելով Ռուսաստանի աջակցությունը, իրավիճակի սրումից դեռևս հաջողվում է խուսափել»,- գրում է avia.pro-ն։

«Որևէ տեղեկություն չի հայտնվում, սակայն, հայկական ՀՕՊ գործողությունների մասին, որոնք ի դեպ ներգրավված են ռուսական ՀՕՊ համակարգում։ Սպասենք ՀՀ ՊՆ պաշտոնական մեկնաբանություններին։ Մեկ ամիս առաջ ՀՀ վարչապետը ներկայացրեց 2020թ․ ՀՀ անվտանգության ռազմավարության իր տեսլականը, համաձայն որի՝ մեր երկրի պաշտպանությունը հենվում է ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի հետ դաշինքի վրա։ Հուլիսյան պատերազմը Տավուշում և այսօրվա դեպքն ապացուցում են սույն տեսլականի սնանկությունը»,- այս մասին գրառում է կատարել կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին