▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Օդում քամի անելու փոխարեն` կապիտուլյանտի Արմենը թող փաստեր բերի». Արտակ Զաքարյան

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

http://asekose.am/filemanager/uploads/2019/09/week-3/artak_zaqaryan.jpg

«Ախք Արմեն Գրիգորյանի երեկվա հարցազրույցը կրկին այն մասին էր, թե ինչպես այդ «նախկինները», Արցախի հարցը գցեցին խեղճ հարիֆների (ըստ իրենց ընտրազանգվածի) գրպանը:

Նա, իր հերթական պլանային հարցազրույցում, կրկին լացակումած ստախոսում էր, թե իբր վատ բանակցային ժառանգություն են ստացել:

Ես չգիտեմ, թե բանակցությունների մասին Նիկոլին իրազեկող Ալիևն ի՞նչ է պատմել սրանց: Բայց, որ ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը 2021թ. հունվարին 13-ին մերկացրել է Նիկոլի և ՔՊ-ական խունտայի նախապատերազմական ու հետպատերազմական ստերը, փաստ է: Պոպովի այդ պաշտոնական հայտարարությունից անցել է մեկ տարի և ո՛չ ԱՄՆ-ի, ո՛չ Ֆրանսիայի համանախագահները, կա՛մ այդ երկրների ղեկավարները, կա՛մ արտգործնախարարները չեն ասել Պոպովի կարծիքից տարբերվող այլ կարծիք: Ոչ ոք չի հերքել Պոպովին, հետևաբար` դա ԵԱՀԿ ՄԽ բանակցային ճշմարտություն է, որի հետ համամիտ են նաև ԱՄՆ-ը և Ֆրանսիան:

Իսկ Պոպովն իր մայրենի լեզվով, բառացի ասել է հետևյալը. «Определение окончательного правового статуса Нагорного Карабаха путем проведения в сроки, согласованные сторонами, под эгидой ООН или ОБСЕ всенародного голосования, выражающего свободное волеизъявление населения Нагорного Карабаха и имеющего юридически обязательный характер в соответствии с нормами и принципами международного права. При этом формулировки вопроса или вопросов, выносимых на голосование, не будут ничем ограничиваться, а любой результат голосования будет уважаться сторонами».

Փաստերը հերքել ոչ ոք չի կարող: Օդում քամի անելու փոխարեն` կապիտուլյանտի Արմենը թող փաստեր բերի: Իսկ փաստերն այն մասին են, թե քաղաքականապես որքան տգետ ու ապազգային կերպարներ են 2018-ին զավթել իշխանությունը Հայաստանում:

Հ. Գ. Ամենավատ ժառանգությունը, որ ունենք այսօր` կապիտուլյանտներն են: Չլինեին նրանք, չէ լինի կործանարար պատերազմը, չէին լինի հազարավոր զոհերը, չէր լինի Հայրենիքի ամենահարուստ, ամենաանառիկ, ամենառազմավարական տարածքների հանձնումը, չէր լինի Հայաստանի նսեմացումը, չէր լինի հասարակության հուսալքությունն ու բարոյալքումը»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին