▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օգնենք, որ իրականանա փոքրիկ Գոհարիկի Ամանորյա հրաշքը

 

Գոհար Մանուկյանը, ով նոր է բոլորել իր երկու տարին, ցավոք, մոռացել է անհոգ մանկությունը. բժշկական պարտադիր հետազոտությունները դարձել են փոքրիկի նոր սկսվող կյանքի մասը: Գոհարն ունի գլխի ուռուցք, որը արդեն սպառնում է վնասել նաև աղջկա տեսողությունը: Թեև փոքրիկը բժիշկների հսկողության տակ է, այդուհանդերձ նրա բուժման, վիրահատության մասին բժշկական կարծիքները միանշանակ չեն: Նման պարագայում, անհրաժեշտություն է առաջացել նրան ուղարկել արտերկիր, քանի որ ամեն օրը երեխայի ծնողների համար բացվում է անորոշությամբ: Խնդրում եմ օգնենք, որ ևս մեկ փոքրիկ հավատա հրաշքների: Երեխայի բուժմանն աջակցելու համար բացվել են հետևյալ հաշվեհամարներեր՝VTB Hayastan ՓԲԸ- բանկ.
AMD 16051015206101
USD 16051015206102
EUR 16051015206103
RUR 16051015206104, ստացող' Hayrapetyan Anahit Martini (mayr), արտերկրից փոխանցումների համար հաշվեհամարները տեղադրում եմ նյութին կից՝ լուսանկարներով:
Հեռ.՝095033188
Կից տեղադրում եմ նաև բժշկական փաստաթղթերն ու փոքրիկի լուսանկարը:
Զար Դիլանյան
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին