▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օգտագործված Վահան Մարտիրոսյանին հասկացրին, որ այլևս պետք չէ. նա փորձում է մեղայականով ներկայանալ

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Ադրբեջանում ապաստան գտած Վահան Մարտիրոսյանի և այդ երկրի հատուկ ծառայությունների համատեղ ջանքերով ստեղծված «խաղաղության պլատֆորմը» նպատակ ուներ միջազգային կառույցների և հանրության առջև տպավորություն ստեղծել, որ հայկական կողմի այն պնդումները թե իբր Ադրբեջանի կազմում լինելով հայերին սպառնում է նաև ֆիզիկական բնաջնջում` իրականության հետ որևէ կապ չունեն` այսպիսով ազգերի ինքնորոշման սկզբունքը դարձնել չհիմնավորված:

Դա նրանց չհաջողվեց և այս «խաղաղության պլատֆորմը» դարձավ` Failed Project.
 Օգտագործված Վահան Մարտիրոսյանին հասկացրին, որ նա այլևս պետք չէ, և վերջինս փորձ է անում մեղայականով ներկայանալ:

Գրիշա Աղաջանյան

Հիշեցնենք, որ երկու տարի առաջ Ադրբեջան փախած ու Բաքվի քարոզչամեքենայի գործիք դարձած Վահան Մարտիրոսյանն,  իր առաջին տեսաուղերձը տարածելուց ու դրա վերաբերյալ բուռն արձագանքներից հետո, երկրորդ տեսաուղերձն է տարածել՝ կատարելով որոշ բացահայտումներ: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին