Քրդերի առաջնորդ, «Քուրդիստանի բանվորական» կուսակցության հիմնադիր Իմրալի կղզում ցմահ բանտարկության դատապարտված Աբդուլլահ Օջալանը ուղերձ է հղել հայ ժողովրդին: Գրում է ermenihaber.am-ը և հավելում .
Թուրքական «Միլլիյեթ» թերթը հայտնում է Օջալանն իր նամակում նշել է, որ հայերի նկատմամբ երբեք բացասական վերաբերմունք չի ունեցել: Օջալանը նշել է, որ 1915 թվականին հայ ժողովրդի հանդեպ սարսափելի ցեղասպանություն է իրագործվել: Նա հայ ժողովրդի ծանր պայքարի արդյունքում ոտքի կանգնելը համարել է հրաշք:
«Մենք ոչ միայն քուրդ ժողովրդի, այլև հատկապես հայերի, ինչպես նաև այս տարածաշրջանի բոլոր ժողովուրդների, և դավանանքների ազատության համար ենք պայքարում: Չնայած ծանր պայմաններին՝ փորձում եմ շարունակել խաղաղության հասնելու ուղիների փնտրտուքը, որը ոչ մի ազգի դեմ ուղղված չէ և վնաս չի հասցնի»:
Օջալանը հայերին խորհուրդ է տվել իրենց պայքարը շարունակել՝ հեռու մնալով միջազգային ուժերի և լոբբիների գաղտնի նպատակներից, որոնք ուղղված են հակամարտություն հրահրելու:
Հիշեցնենք, որ Օջալանը հայտնել էր, որ հայ ժողովրդին նամակով դիմելու էր Հրանտ Դինքի մահվան օրը՝ հունվարի 19-ին, սակայն Արդարադատության նախարարությունը նամակը Իմրալըի հանձնաժողովին է հանձնել միայն երեկ:
Օջալանը նամակով ցանկանում է մեղմել «Քրդական համայնքների միության» (KCK-ՔՀՄ)գործադիր խորհրդի համանախագահ Բեսե Հոզաթի հակահայկական հայտարարությունը, որը մեծ աղմուկ էր բարձրացրել:
Բեսե Հոզաթը հայտարարել էր որ Թուրքիայի ներսում ստեղծվել են կառույցներ, որոնք, ըստ էության, պետություն են պետության մեջ՝ դրանք անվանելով «զուգահեռ պետություններ»:Նա մասնավորապես մատնանշել էր Ֆեթուլլահ Գյուլենի համայնքը, հայկական, հունականու իսրայելական լոբբիները: