▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օլեգ Մկրտչյան. Մխիթարյանի իրավունքների 50%-ը պատկանում է ինձ, ոչ թե Ռուբեն Հայրապետյանին

footballcity.am: Դոնեցկի Մետալուրգի սեփականտեր Օլեգ Մկրտչյանը մեկնաբանել է ռուսական և անգլիական մամուլում տարածված նորությունը, ինչին համաձայն Հենրիխ Մխիթարյանի իրավունքների 50%-ը պատկանում է իրեն և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին.

- Ինձ զարմացնում է մամուլում տարածված նորությունը, ինչին համաձայն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանում են Հենրիխ Մխիթարյանի իրավունքների մի մասը: Հավաստիացնում եմ Հենրիխ Մխիթարյանի իրավունքների 50%-ը պատկանում  է Դոնեցկի Շախտյորին, իսկ մյուս կեսը` ինձ: Ոչ մի լրատվամիջող իրավունք չունի առանց հիմքերի այսպիսի նորություն տարածել, իսկ անհրաժեշտության դեպքում ես կներկայացնեմ համապատասխան փաստաթուղթները:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին