▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օլիգարխներն այսօր ջիփերով են ման գալիս... Հրանտ Բագրատյան

A1plus.am-ը գրում է. ԱԺ քառօրյայի մեկնարկին այսօր ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը նկատեց՝ քսան օր առաջ ավարտված չորսօրյա պատերազմը ստիպում է, որ անդրադառնանք օրակարգում ընդգրկված ավելի լուրջ հարցերի. «Մենք բողոքում ենք, թե հին զենքեր են եղել ու դատապարտում ենք, սակայն այդ զենքերից չէ, որ զոհ ենք տվել: Զոհ ենք տվել, քանի որ երեկոյան ժամը ութից հետո զինվորը չի տեսնում, չկա համապատասխան սարքավորումներ: Բանակի ղեկավարման որակի հետ կապված լուրջ խնդիրներ ունենք: Շտաբի պետին պետք է հրավիրենք, տեսնենք՝ ինչ է կատարվում բանակում: Օլիգարխներն այսօր ջիփերով են ման գալիս: Հրատապ կարգով այս հարցը պետք է մտցնել ու քննարկել, թե նույնիսկ եղած գումարներն ինչ արդյունավետությամբ են օգտագործվում»:

Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին