Հայաստանի օլիգոպոլիայի «անհնազանդությունը» գլխավոր օլիգարխի' Սերժ Սարգսյանի հանդեպ դառնում է իշխանության համար մղվող պայքարի հիմնական ճակատը: Կարծես թե կրկնվում է 2007-ի իրավիճակը, այն ժամանակ «ապստամբած» քրեաօլիգարխիան հանրապետական կուսակցության նոմենկլատուրայի հետ միասին, Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, խորհրդարանական ընտրությունների ժամանակ դուրս եկավ Ռոբերտ Քոչարյանի ազդեցության տակից և դարձավ ինքնուրույն գործոն: Սակայն Տիգրան Սարգսյանին վարչապետ նշանակելով Սերժ Սարգսյանը փորձեց սահմանափակել նրանց ազդեցությունը և կառուցել զուգահեռ' այլընտրանքային օլիգոպոլիա, հիմնված իր ընտանիքի վրա: Դրան քաղաքական երանգ տալու բոլոր փորձերը (ՄԻԱԿ-ի և այլընտրանքային տարբեր տեսակի «դեմոկրատական» կուսակցությունների ստեղծումը) անհաջողության մատնվեցին: Այժմ 2007-ի իրավիճակը կարծես թե կրկնվում է: Սերժ Սարգսյանը կրկնում է 2007-ի Ռոբերտ Քոչարյանի ճակատագիրը: Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ գործող հակասերժական ֆրոնդան Սերժ Սարգսյանին վերջնականապես տապալելու բոլոր հնարավորություններն ունի, սակայն չունի մի շատ կարևոր հարցի պատասխանը, թե ինչպիսի պատասխան է տալու Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին: Սերժ Սարգսյանից հետո շատ արագ կարող է տապալվել նաև Հավիկ Աբրահամյանի գլխավորությամբ գործող օլիգոպոլիան: Հիմնական հարցը, որը կանգնած է մեր բոլորի առջև այն է, թե հետո ինչ է լինելու: Արդյո՞ք կարող է ձևավորվել հակաօլիգարխիկ ճակատ, որն արդեն կսպասարկի հանրային շահը: Այս պահին նման նախաձեռնությունները բացակայում են, սակայն ժամանկը սուղ է:
Օլիգոպոլիայի «անհնազանդությունը» Սերժ Սարգսյանի հանդեպ դառնում է իշխանության համար մղվող պայքարի հիմնական ճակատը
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet