▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օլիմպիական խաղերն ավարտվեցին

Այս պահին Սոչիում տեղի է ունենում Ձմեռային օլիմպիադայի փակման հանդիսավոր արարողությունը։
Օլիմպիադայի մարզական մասն ավարտվեց հոկեյի եզրափաիկչի Կանադա–Շվեդիա խաղով, որում համոզիչ հաղթանակ տարան հյուսիսամերիկացիները։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն, ով այս օլիմպիադայի «կնքահայրն» էր, շատ էր երազում իր երկրի հավաքականի հաղթանակը հոկեյի մրցաշարում։
Պուտինի այս ցանկությունն անկատար մնաց, բայց նա պետք է իրեն բավարարված զգա, որովհետև ավարտված օլիմպիադայում, թիմային հաշվարկով, հաղթողը հենց Ռուսաստանի հավաքականն է՝ 13 ոսկե, 11 արծաթե ու 9 բրոնզե մեդալներ։
Մարզական որևէ միջոցառման մեջ քաղաքական ենթատեքստ չեմ փնտրում՝ մանավանդ հիմքերի առկայության պարագայում։ Նշեմ միայն, որ չորս տարվա մեջ ռուսներն էապես բարելավել են իրենց ցուցանիշը՝ Վանկուվերի օլիմպիադայի 11–րդ հորիզոնականը փոխարինելով Սոչիի առաջատարությամբ։
Երկրորդ տեղում նորվեգացիներն են՝ 11 ոսկի, 5 արծաթ, 10 բրոնզ։
Կանադայի հավաքականն երրորդ տեղում է՝ 10–ական ոսկե և արծաթե ու 5 բրոնզե մեդալներ։
Ամերիկացիները միայն չորրորդ տեղում են՝ 9 ոսկե, 7 արծաթե, 12 բրոնզե մեդալներ։
Ընդհանուր առմամբ՝ մեդալների է արժանացել 26 երկրի ներկայացուցիչ, որոնցից՝ միայն 21–ն է նվաճել բարձրագույն պարգև։
Խորվաթիայի ու Ղազախստանի ակտիվում ընդամենը մեկական մեդալներ են։

Սուրեն Սուրենյանց

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին