▲ Դեպի վեր

Կիրակի, 02.03.2025 lang.iso lang.iso lang.iso

«Օլիմպիակոս»-«Գարաբաղ» խաղի ժամանակ Հունաստանի հայերը բարձրացրել են Արցախի դրոշը

Իրավունք թերթը գրում է․ «Եվրոպական Լիգայի շրջանակներում տեղի ունեցած հունական «Օլիմպիակոս» եւ ադրբեջանական «Գարաբաղ» թիմերի ֆուտբոլային խաղի ընթացքում, Հունաստանի հայերը կազմակերպել են հիշարժան ակցիա՝ բարձրացնելով Արցախի հանրապետության դրոշը։

Ըստ ներկաների, ակցիան տեղի է ունեցել առաջին խաղակեսի ժամանակ, երբ ֆուտբոլիստները պատրաստվում էին սկսել խաղը։ Հայ համայնքի անդամները, որոնք հավաքվել էին «Օլիմպիակոսի» երկրպագուների շարքերում, ծածանել են Արցախի դրոշը, ինչն անմիջապես գրավել է ֆուտբոլիստների եւ երկրպագուների ուշադրությունը։

Հունաստանի հայ համայնքն այս կերպ փորձում է բարձրաձայնել Արցախի ժողովրդի տառապանքը, ուշադրություն հրավիրել Արցախի հիմնախնդրի վրա եւ համընդհանուր գիտակցության մեջ ամրապնդել մի ողջ ազգի իր բնօրրանում ապրելու իրավունքը, միեւնույն ժամանակ՝ ի ցույց դնելով Ադրբեջանի ծավալապաշտական ու ցեղասպան դեմքը, եւ այն, որ մենք չենք մոռացել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը:

Հավելենք, որ խաղն ավարտվեց 3:0՝ հօգուտ հունական թիմի»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին