▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞մ կողմից է Վովա Գասպարյանը

Շատ է խոսվում հեղափոխության մասին, սակայն այդ հեղափոխությունն այդպես էլ տեղի չի ունենում, չնայած նրան, որ բոլոր նախապայմաններն առկա են. Բոլորը դժգոհ են, անգամ հանրապետականների մեծ մասը` տեղական իշխանություններ, զինվորականներ, գործարարարներ և այլն: Ոչ հանրապետականների` այսինքն կառավարման գործընթացին այսպես, թե այնպես մասնակցություն չունեցողների մասին չենք էլ խոսում:
Բոլորը դժգոհ են և հասկանում են, որ կառավարման համակարգում արմատական փոփոխություններ են պետք, որոշումների ընդունման մեխանիզմում, միջանձնային հարաբերություններում և այլն: Իսկ ինչու՞ է այդ հեղափոխությունը ուշանում: Հարցին պատասխանելու համար երևի առաջին հերթին պետք է հասկանալ, թե առհասարակ ի՞նչ է նշանակում հեղափոխություն ասվածը:

Հեղափոխության քաղաքագիտական բացատրությունը հետևյալն է. մարդկային գործունեության և փոխհարաբերությունների մեջ արմատական փոփոխություններ, որը զարգացման թռիչքային հնարավորություններ են ստեղծում: Այսինքն զարգացման մի իրավիճակից մեկ այլ իրավիճակի անցումը: Պարզ է, որ խոսքը հեղաշրջման կամ իշխանափոխության մասին չէ, անգամ կառավարման պառլամենտակամ, նախագահական կամ կիսանախագահական ձևերի մասին չէ:
Հեղափոխություն անելուց առաջ հանրությանը հայտարարվում է հեղափոխական փոփոխությունների բավանդակությունը, որից հետո ամբոխը դուրս է գալիս փողոց նոր սոցիալական տեսության առաջնորդների գլխավորությամբ:
Եթե չկա հանրությանը հեղափոխելու տեսությունը, ապա փողոց դուրս եկած ամբոխը վերածվում է սովորական լյումպենի, որին Վովա Գասպարյանը շատ հեշտ նորից տուն կուղարկի: Իսկ եթե լինի համոզիչ և կենսական փոփոխությունների տեսությունը, ապա Վովա Գասպարյանը որպես փորձառու ոստիկան կապի մեջ կմտնի հեղափոխականների հետ և գուցե նաև աջակցի: Ինչու՞, որովհետև նա նույնպես գիտի, որ այս ռեժիմը հեռանկար չունի:

Ստեփան Դանիելյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին