▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոմանք պատգամավորի բիզնեսում փայատիրական «նկրտումներ» ունեն. «Իրատես de facto»

«Չնայած Մաքսային միությանն անդամակցելու որոշման ամենաակտիվ ողջունողներից մեկը պատգամավոր, գործարար Ալեքսան Պետրոսյանն էր, սակայն ՄՄ-ի «ոտքը», կարծես, այնքան էլ «խերով» չէր նրա բիզնեսի համար:
Մեր տեղեկություններով, այս գործարարի բիզնես-տնտեսությունը ծանր «ճգնաժամի» մեջ է, գործարանն անգամ փակման շեմին է: Ավելին, խոսակցություններ կան, որ գործարար-պատգամավորը մտադիր է իր բիզնեսը վաճառելու:

Որոշ տեղեկություններով, ոմանք Ալեքսան Պետրոսյանի բիզնեսում փայատիրական «նկրտումներ» ունեն: Հիշեցնենք, որ պատգամավորին է պատկանում Արմավիրի ՄԱՊ ՓԲԸ-ն, որն արտադրում է կոնյակ, գինի եւ պահածոներ»:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին