▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞նց կարելի ա վատ բան ասել ազատամարտիկների հասցեին

Երբ ինչ-որ մեկը քաղաքական-քննադատական բան ա ասում Մանվել Գրիգորյանի, Սեյրան Օհանյանի, Կոմանդոսի, Սամվել Բաբայանի ու նմանատիպ մարկանց մասին, ոմանք ինչում ասես չեն մեղադրում էդ մարդուն.... ո՞նց կարելի ա վատ բան ասել ազատամարտիկների հասցեին... լավ, բա էդ դեպքում ինչո՞ւ չեք միանում Ազատության հրապարակում նստացույց անողներին... ավելին` դուք նույնիսկ չեք էլ անդրադառնում նրանց... ինչո՞վ են նրանք «ցածր» վերը թվարկածս մարդկանցից... նրանո՞վ, որ պաշտոններ չունեն ու թիկնապահներով չեն ման գալի՞ս, որ բիզնեսներ չունե՞ն, թե՞ որ մի քանի մեդալ ավելի շատ ունեն... Վստահ եմ, որ էս պետականության, Արցախի համար իրականում անձնազոհության պատրաստ, զոհված կամ ողջ մնացած ազատամարտիկների մեծ մասին մենք կամ չենք ճանաչում, կամ շատ քիչ բան գիտենք նրանց սխրանքների մասին... Ու էդ նրանից ա, որ շատերը ոմանց նման ստեղ-ընդեղ չեն հերոսանում, չեն հերոսացել... բա գիտե՞ք` մենք էս ենք արել, մենք էն ենք արել... Եթե ազատամարտիկը տվյալ պահին պաշտոն ա զբաղեցնում, եթե նա ելույթներ ու ասուլիսներ ա տալիս, քաղաքական գնահատականներ ու կարծիքներ ա հնչեցնում, ուրեմն ինքը անձամբ կրում ա պատսխանատվություն, ուրեմն նրա հասցեին հնչող քննադատություններն էլ լրիվ ընկալելի պիտի լինեն... Ազատամարտիկների մեծագույն մասը էսօր օրվա հացի խնդիր ունի, իսկ դուք դրել ամեն օր պաշտոնավոր մարդկանց եք հերոսացնում, «սրբագրում»...

 

Հարութ Ուլոյանի գրառումը

Ֆեյսբուք

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին