▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ո՞նց կարելի է հայրենիքից մաս տալ ու մնալ անպատիժ, ո՞նց կարելի է հինգ հազար հոգու գլուխ ուտել ու մնալ անպատիժ». Լևոն Հարությունյան

«Էս կառավարության անդամները, որ վաղը մյուս օր չեն լինելու, եթե չպատժվեցին, ուրեմն էլի նույն ճանապարհով ենք գնում, իսկ եթե պատժվեցին, ուրեմն երկրում ինչ-որ բան է փոխվել»,- 168TV-ի եթերում ասել է դերասան Լևոն Հարությունյանը՝ հավելելով. «Ո՞նց կարելի է հայրենիքի ինչ որ մասը տալ ու մնալ անպատիժ, ո՞նց կարելի է հինգ հազար հոգու գլուխ ուտել ու մնալ անպատիժ, ո՞նց կարելի է թոշակառուին ստորացնել... Պիտի լինի պատիժ, որ նոր սերունդը հասկանա, որ էս երկրում պատիժ հասկացողություն կա»:

***

Ինչպես հայտնել էինք, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում, քննարկման ժամանակ, անդրադարձել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին: «Ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն Ալիևին, նաև մեր վարչապետին այն քաղաքական կամքի համար, որ դրսևորվել է: Նպատակը մեկն է եղել՝ խաղաղությունը»,- նշել էր նա:

Արձագանքելով նրա այս և այլ հայտարարություններին՝ դերասան Լևոն Հարությունյանն ասել է. ««Շնորհակալություն» է ասում, «կներեք, պարո՛ն Ալիև» է ասում: Լո՞ւրջ, տենց պտի խոսա՞ր էդ մարդու հետ: Էս յոթ տարվա մեջ էդ ա՞ մեր իտոգը: Ո՞ւր ենք գնում սենց»:

***

«Ինչի՞ մասին են այսօր խոսում դերասանները, երաժիշտները, նկարիչները, երբ հավաքվում են»,- հարցին՝ դերասան Լևոն Հարությունանը պատասխանեց՝ քաղաքականության: «Խոսում են այսօրվա իրավիճակի մասին, բայց երբ մոտենում ես, ասում՝ քո կարծիքն ասա, ասում է՝ չունեմ կարծիք»,- հավելեց Հարությունյանը: «Մշակույթի մարդու մեջ մշակույթը վաղուց սպանել են: Չեն թողնում թատրոններում խոսենք մեր ցավի մասին: Եթե ներկայացման մեջ կան մեր ցավի մասին բաներ, կարող է ներկայացումը փակեն»,- նշեց նա: Հարցին՝ ցավ ասելով ի՞նչ նկատի ունեք, պատասխանեց՝ Արցախ, հազարավոր զոհեր:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին