Ապրիլի 29-ից բոլոր կինոթատրոններում էկրան կբարձրանա «Օպա, պապա» ֆիլմը, որում նկարահանվել են Արսեն Գրիգորյանը, Ջուլիետա Բաբայանը, Հրանտ Թոխատյանը, Նարեկ Դուրյանը և ուրիշներ։
«Օպա, պապա»-ն ընտանեկան կատակերգական դրամա է. Հունաստանում ազատ ու անհոգ կյանք վարող Էնդին իր նախկին սիրավեպից ծնված սեւամորթ որդու հետ հայտնվում է Հայաստանի հեռավոր գյուղերից ﬔկում։ Այստեղ նա պետք է սովորի լինել պատասխանատու հայր, դիմակայի կոռումպացված գյուղապետին ու վերագտնի իր իսկական տունն ու արժեքները՝ ﬕաժամանակ փորձելով գրավել այդ գյուղի մասին ֆիլմ նկարահանող Մարիի սիրտը։
Ֆիլմը նկարահանվել է նորաստեղծ կինոստուդիայի՝ «Զեյրո Ստուդիոս» ընկերության կողմից։ Այն ռեժիսոր Գոռ Գրիգորյանի եւ պրոդյուսերներ Գոռ Օրդուխանյանի ու Արմեն Գրիգորյանի դեբյուտային լիամետրաժ խաղարկային ֆիլմն է։


