▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Օպերացիան հրահանգավորված է Նիկոլ Փաշինյանի կողմից». Արթուր Ղազինյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի ֆեյսբուքյան իր էջում.

http://asekose.am/filemanager/uploads/Nikol_asulis.jpg

«Դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ իրականացվում է պատժիչ գործողություն՝ պետական ռեպրեսիվ մեքենայի ողջ գործիքակազմի ներգրավվմամբ և ամենաստոր մեթոդներով:

Պատժիչ օպերացիան հրահանգավորված է Նիկոլ Փաշինյանի կողմից, իսկ հրահանգն իրագործում են ՀՀ գլխավոր դատախազը, քննչական ապարատը, ԲԴԽ ամբողջ կազմը, ստուկաչներն և դանոսչիկները:

Վերջին ակորդը հարվածելու «պատիվը» վերապահված է հեղափոխական «դմփ-դմփ-հու»-ի «դմփ-դմփ»-ի հեղինակ, փողոցային ակտիվիստից դատավոր նշանակված Մհեր Արղամանյանին:

Պատժում են Բորիս Բախշիյանին, սակայն պատժի իրական հասցեատերը Հայաստանի արդարադատությունն է, պրոֆեսիոնալ և մարդկային արժանապատվություն ունեցող բոլոր դատավորները:

Պատժիչ ակցիայի գլոբալ նպատակն է հիշեցնել բոլոր դատավորներին այն մասին, որ «նոր Հայաստանում» որոշումները կայացնում է մեկ մարդ, իսկ մնացածը պարտավոր են գլուխները կախ կատարեն այդ մեկ մարդու ընդունած բոլոր որոշումները:

Օպերացիան կավարտվի հետևալ բանաձևով. «չկա որևէ դատավոր, որ չկատարի իմ ցանկությունը», եթե նույնիսկ այդպիսիք կան, ապա միայն քննչական մեկուսարանում»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին