Սերժ Սարգսյան. ՀՀ նախագահ, Երևանի Պետական Համալսարան. բանասիրության ֆակուլտետ:

Հովիկ Աբրահամյան. ՀՀ վարչապետ, սովորել է Երևանի ավտոճանապարհային տեխնիկում, ավարտել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը:

Գալուստ Սահակյան. ՀՀ ԱԺ նախագահ. Երևանի Պետական Համալսարանի բանասիրության ֆակուլտետ:

Տարոն Մարգարյան. Երևանի քաղաքապետ, ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի մագիստրատուրան և ստացել ճարտարագիտության մագիստրոսի աստիճան` գյուղատնտեսության մեքենայացում մասնագիտությամբ:

Արմեն Աշոտյան. ՀՀ ԿԳ նախկին նախարար, ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը։

Գագիկ Խաչատրյան. ՀՀ Ֆինանսների նախարար, ավարտել է Կ. Մարքսի անվան Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտը «Արդյունաբերական էլեկտրոնիկա» մասնագիտությամբ, էլեկտրոնային տեխնիկայի ինժեների որակավորմամբ:

Հերմինե Նաղդալյան. ԱԺ փոխխոսնակ, ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը։ Տնտեսագետ։

Էդուարդ Շարմազանով. ԱԺ փոխխոսնակ ավարտել է Խ.Աբովյանի անվան ՀՊՄԻ պատմաաշխարհագրական ֆակուլտետի պատմության բաժինը:

Տիգրան Սարգսյան. ՀՀ նախկին վարչապետ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ, ավարտել է Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտ, Պլանավորման և տնտեսության ֆակուլտետը:

Ռոբերտ Քոչարյան. ՀՀ 2-րդ նախագահ ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրատեխնիկական ֆակուլտետը։

Սամվել Ալեքսանյան. ԱԺ պատգամավոր, 2002թ.-ին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիան՝ ստանալով տնտեսագետի մասնագիտություն:

Առաքել Մովսիսյան (Շմայս), ԱԺ պատգամավոր, սովորել է Ստեփանակերտ քաղաքի մանկավարժական ինստիտուտում՝ ստանալով մարմնակրթություն մասնագիտություն:

Մանվել Գրիգորյան ավարտել Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ.

Մհեր Սեդրակյան. ՀՀ ԱԺ պատգամավոր, ավարտել է Տնտեսական գիտելիքների երկամյա հասարակական համալսարանի ընդհանուր տնտեսագիտական ֆակուլտետը:
Աղբյուրը՝ Բաց բլոգ


