▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օր չկա, որ «Իմ քայլի» պատգամավորները հիմարություն դուրս չտան. Գեղամ Մանուկյան

«Ամեն օր խայտառակվում է հայության քաղաքական միտքը։ Օր չկա, որ «Իմ քայլի» որևէ պատգամավոր հիմարություն դուրս չտա, խայտառակ արտահայտություն չանի»,-այս մասին այսօր բողոքի ակցիայի ժամանակ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը՝ վկայակոչելով իշխանական պատգամավոր Անուշ Բեղլոյանի վերջին հայտարարությունները։ «Պատգամավոր լինելն ի վերջո պատասխանատվություն է։ Ամեն մի պատգամավոր իր խմբակցության առաջ է պատասխանատու, իր երկրի արտաքին քաղաքականության ուղենիշների առաջ։

Լա՛վ, մի դեպք հայտնվեց համացանում, և մենք տեսանք, բայց պատկերացրեք՝ նման վիդեոկոնֆերանսներ քանի հատ են եղել, որ մենք չենք նկատել։ Եթե այսօր նրանք բարձրաձայն նման հայտարարություններ են անում, նշանակում է՝ անցնող ժամանակներում չի բացառվում, որ բազմաթիվ նման հայտարարություններ են եղել: Հայ ժողովուրդը պետք է իմանա 2018 թվականի դեկտեմբեր ամսին Խորհրդարան բերել են 88 հոգանոց պատգամավորական խումբ, որը կարծում է՝ կարեւոր չէ, թե Արցախն ումն է, մոռանանք պատերազմը, ինչպես անենք, որ ադրբեջանցիների հետ համերաշխ ապրենք գումարած Նիկոլ Փաշինյանի՝ Շուշին հայկական չի, մյուս պատգամավորի այն հայտարարությունը, թե Կարսն ի՞նչ հայկական, այնտեղ քրդեր են ապրում։ Ես այլեւս նրանց մեղսունակության վրա կասկածում եմ»։»,- ասաց Մանուկյանը։

Հավելենք, որ ոստիկանները բռնի ուժով բերման են ենթարկել ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա իրականացնողներին, այդ թվում՝ Գեղամ Մանուկյանին

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին