«Ֆակտոր»-ի եթերում ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակած հանրաքվեի հռչակագիրի նախագծին, հիշեցրել է 2008-ին Նիկոլ Փաշինյանի՝ «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցը. «Այս ավազակապետական համակարգի հիմքը դրվել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ից հետո»,-հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը:

Հիմնվելով Փաշինյանի վերոնշյալ խոսքին, Լևոն Զուրաբյանը եթերի ընթացքում ասել է․ «Ո՞ր Նիկոլին մենք պետք է հավատանք, այն Նիկոլի՞ն, որն ասում է՝ այս ամեն ինչը սկսվել է 1995 թվականից, թե՞ այն Նիկոլին, որը նույնքան անկեղծ ու ազնիվ էներգիայով երկու անգամ պնդում է՝ 1999 թվականից...: Ստացվում է, որ Փաշինյանն իր շեշտադրումներով վնասում է քարոզարշավի սկզբունքայնությանը»:
Հարցին, թե Փաշինյանի հրապարակած հանրաքվեի հռչակագրի նախագիծը իրավական ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ, Զուրաբյանը պատասխանել է. «Վարչապետի հրապարակած հռչակագիրը ոչ մի իրավական կարգավիճակ չունեցող փաստաթուղթ է, դա ընդամենը ֆեյսբուքային ստատուս է, ոչ մի կարգավիճակ չունի։ Դա ժուլիկություն է»։


