▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որ վարչապետին ի շահ չեմ խոսում, բայց խոսում եմ ի շահ բանակի, դառնում եմ հանցանք կատարած. Անդրանիկը կրկին դիրքերում է

Օրերս գյումրեցի սպան Անդրանիկ Պողոսյանը սահմանից լայվով էր հանդես եկել՝ ցուցադրելով, թե ինչ պայմաններում են ծառայում հայ սահմանապահները. քնում գետնին՝ պատառոտված վրանների տակ:Նրա լայվից անմիջապես հետո լուրեր տարածվեցին, թե Անդրանիկ Պողոսյանի դեմ քրեական գործ է հարուցվել, ռազմական ոստիկանությունը նրան մեղադրանք է առաջադրում՝ հայրենիքի դավաճանության հատկանիշներով:

Անդրանիկի հետ կապ հաստատել չհաջողվեց, քանի որ ինչպես մտերիմները տեղեկացրին,  նրան կրկին դիրքեր են ուղարկել, իսկ քրեական գործի հետ կապված ավելացրին՝ ամեն ինչ նորմալ է :

Նշենք, որ Անդրանիկը իր ֆեյսուբուքյան էջում մի քանի գրառում ևս արել էր՝ արտահայտելով դժգոհությունը: Վերջին գրառմամբ պարզաբանում է, թե ինչու է ստիպված եղել ջնջել լայվը:

«Երբ, որ պատերազմական դրության ժամանակ մարտական դիրքերից լայվ են մտնում ու ի շահ վարչապետի սաղ ազգին հայհոյում են, էդ լայվը պետական մասշտաբով դնում Երևանի կենտրոնական հրապարակում հեռուստացույցով ցույց են տալիս։ Իսկ ես, որ վարչապետին ի շահ չեմ խոսում, բայց խոսում եմ ի շահ բանակի, կարևոր խնդիրներ եմ բարձրացնում, որ հետևողական լինեն ու բանակը ոտքի կանգնեցնեն` դառնում եմ հանցանք կատարած , որովհետև զինծառայողին չի թույլատրվում լայֆ մտնել ու ես ստիպված եմ լինում լայֆս ջնջել, որովհետև չեմ կարա իմ մասին մտածող հրամանատարիս խոսքը անտեսել։

Դեմոկրատիա.... դեմոկրատիա.... ո՞ւրա ձեր դեմոկրատիան... » ,- գրել է նա:

Նյութի  աղբյուրը՝ Hraparak.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին