▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որդիս եղել է առաջնագծում այն տեղում, որտեղ տվել ենք ամենամեծ թվով զոհերը. Փաշինյան

 ՀՀ վարչապետի պաշտոնակատար և վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ իր որդին պատերազմի ընթացքում եղել է առաջնագծում այն տեղում, որտեղ հայկական կողմը տվել է ամենամեծ թվով զոհերը` նշելով, որ պատերազմը չի անցել իր ընտանիքի կողքով:

Այս մասին Փաշինյանն ասել է խորհրդարանի հատուկ նիստի ընթացքում:

«Հինգ հազար զոհ մենք չունենք: Ասում են 5 հազար, 7 հազար մարդ տարավ կոտորեց, այդ պատերազմն իմ ընտանիքի կողքով չի անցել: Իմ որդին եղել է առաջնագծում` այն տեղում, որտեղ տվել ենք ամենամեծ թվով զոհերը: Իմ որդու հետ կողք-կողքի մարդ է եղել, զոհվել է, որևէ մեկը չէր կարող որոշել, որ պետք է զոհվեր այդ մարդը, ոչ թե իմ որդին: Այդ մարդու անուն-ազգանունը կա, դա ստուգելի փաստ է»,- ասել է Փաշինյանը:

Վարչապետը նշել է, որ բանակցային ողջ գործընթացը եղել է հայկական կողմի ազգային և պետական շահերից նահանջի գործընթաց:

«Մենք հուսահատ կռիվ ենք տվել, չենք հանձնվել: Այնպես չէ, որ աշխատասենյակներում փակված ենք այդ կռիվը տվել: Մենք հուսահատ կռիվ ենք տվել, այնպիսին, ինչպիսին հայ ժողովուրդը ժամանակին տվել է Ավարայրի դաշտում: Չենք հանձնվել մենք»,- նշել է վարչապետը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին