«Սասնա ծռեր» կուսակցության մամուլի խոսնակ Վահագն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Սասնա Ծռերը» ՊՊԾ գնդում համազարկով հարգանքի տուրք են մատուցում զոհված ոստիկանի հիշատակին, միակ ոստիկանի, ով մահացել է թեպետ պատահական, բայց ծռերի արձակած գնդակի հետևանքով:
Ես չգիտեմ` արդյոք որևէ ապստամբ երբևէ նման կերպ հարգել է իր հակառակորդի հիշատակը: Խորհրդանշական էր այն, որ դատարանում այդպես էլ մեղադրանքով հանդես չեկավ այս ոստիկանի որևէ իրավահաջորդ, իսկ ռեժիմի կողմից սպանված ոստիկանների կանայք տղաներին թուրք անվանեցին:
«Սասնա Ծռերը» մեր էպոսի նոր էջը գրեցին` իրենց բոլոր հերոսականներով և դավաճաններով, բազմաերանգ կերպարներով հարուստ, ինչպես որ էպոսում է»:


