▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որևէ աղերս չունի իրականության հետ․ Ոստիկանությունը՝ զինծառայողի հարազատներին բերման ենթարկելու մասին

ՀՀ ոստիկանությունը հերքում է տեղեկությունը, թե Արցախում հունվարի 30-ին մահացած զինծառայողի հարազատներին ոստիկանները բերման են ենթարկել՝ նրանց «զսպելու» համար։ Այս մասին ասված է ՀՀ ոստիկանության ֆեյսբուքյան էջում։

«Ֆեյսբուքյան որոշ օգտատերեր տեղեկատվություն էին տարածել, թե իբր զոհված զինծառայողի հարազատներին ոստիկանները բերման են ենթարկել՝ նրանց «զսպելու» համար:
Պարզաբանում ենք, որ այդ տեղեկությունը բացարձակ սուտ է և որևէ աղերս չունի իրականության հետ: Օգտատերերին կրկին հորդորում ենք ապատեղեկատվություն չտարածել:
Ցավակցում ենք զոհված զինվորի հարազատներին»,-նշված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք` զինծառայող Վահրամ Ավագյանի հարազատները, չհավատալով ինքնասպանության նախնական վարկածին, ի նշան բողոքի, զինվորի դին բերում էին Երևան՝ փակելով Արմավիր-Երեւան մայրուղին:

ՀՀ պաշտպանության նախարարը բանակցեց հարազատների հետ, որից հետո նրանք դադարեցրին ակցիան:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին