▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որևէ մեկի «պոռտը տեղը չեմ դնելու», քանի որ այդ մարդու պորտն ի ծնե տեղը չէ. Անի Քոչար

Երեկ Անահիտ Սիմոնյան-Անի Քոչար սկանդալային վեճն ամենաքննարկվածներից էր: Թեև Անահիտը  նախըտրել է հեռացնել իր գրառումը և Անի Քոչարին վիրավորող լուսանկարը, փոխարենը հանդես է եկել նոր գրառմամբ, որով իր հերթին եզրափակում է վեճը.

«Երբեմն մեկ օրը կարող է քեզ այնպիսի դաս տալ, որ մի ամբողջ կյանքի համար օգտակար լինի: Հենց այդպիսի օրերից էր այս մեկը: Օրը, որ սկսվեց սովորականի պես, բայց եզրափակվում է անսովոր ավարտով: Մայիսի 22-ից ես շնորհակալ եմ կյանքի մի քանի դասերի ու կանոնների համար»:

Ներկայացնում ենք  ձեզ նաև մյուս կողմ հանդիսացող Անի Քոչարի ֆեյսբուքյան գրառումը` բարձրացված աղմուկի  վերաբերյալ.

«Հարգելի թամաշա անողներ, հանգիստ մնացեք, որևէ մեկի «պոռտը տեղը չեմ դնելու», ինչպես ինձ հորդորում եք ձեր փակ նամակներում, քանզի, եթե մարդու պոռտը ի ծնե տեղը չէ, այլևս որևէ մեկը, առավել ևս ես, դժվար թե օգնեմ նմանին: Իսկ սրտացավ մարդկանց, ևս մեկ անգամ շնորհակալություն:
Շատ ցավում եմ բոլոր այն չակերտավոր գործընկերներիս ու լրատվամիջոցների համար, ովքեր առիթը բաց չթողեցին հերթական հոգեկան հիվանդի ներվային նոպան «տիրաժավորելու» համար:Ցավում եմ, որ մարդիկ չար-չար բաներ են գրում՝ կապ չունի, թե ում հասցեին: Մի գդալ սեր է պակասել մեզ, մի գդալ սեր: Սիրում եմ ձեզ բոլորիդ, անգամ ինձ առանց ճանաչելու ատողներիդ, քանզի ցավում եմ ձեզ համար: Ցավում եմ նաև ամեն պատեհ-անպատեհ առիթով ինձ մեղավոր տեսնելու մոլուցքով տառապողների ու անունս մշտապես զուր շահարկողների համար: Ձեզ կխաբեք, ձեր կողքիններին կհավատացնեք, մյուսների առջև կարդարանաք, բայց դե, վերևից նայողին` Ամենակարողին, դժվար թե մոլորեցնեք. ամեն ինչ տեսնում է, և ամեն ինչ գիտի, բոլորիդ մասին:

Հ.Գ. Մի առիթով մի շատ «հայրենասեր» երգչուհու եմ ասել, նույնն այժմ եմ կրկնում. գնացեք մոմ վառեք, որ տեսակով այսպիսին եմ, թե չէ, որ այն ամենը, ինչ գիտենք ձեր մասին և այն բոլորը, ինչ ունենք ձեռքի տակ, հրապարակեինք, հաստատ նվազագույնը բնակության վայրը կփոխեիք: 

Խղճում եմ ձեր երեխաներին, և հանուն նրանց ներողամիտ գտնվում. շարունակեք ապրել ձեր դիմակներով, և ձեռքներդ մեղվի փեթակը մի մտցրեք....»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին