▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որևէ պարագայում ես չեմ լինելու Հայաստանում ղեկավար պաշտոնի. Սերժ Սարգսյան

Հստակ ասում եմ՝ ես համարում եմ, որ ավարտել եմ իմ ծառայությունը պետական համակարգի բարձր պաշտոններում։ Այս մասին  «Արմյնուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

 «Իհարկե, շատերը կասեն՝ բա 2015 թվականին էլ ասեցիր, թե ավարտել ես, վարչապետի թեկնածու չես լինի․․․դա այլ հարցազրույցի թեմա է։ Որևէ պարագայում ես չեմ լինելու Հայաստանում ղեկավար պաշտոնի։ Ես կարող եմ լինել ցանկացած լուրջ պաշտոնյայի խորհրդական, խորհրդատու, բայց ոչ ավելին։ Իմ ասածը չի նշանակում, որ ես պատրաստվում եմ հեռանալ ակտիվ քաղաքականությունից, և որ ՀՀԿ-ն Հայաստանի քաղաքական դաշտում կորցնելու է իր ազդեցությունը։ Եթե առանց կապիտուլյանտի ընտրություններ լինեն, մենք ակտիվորեն մասնակցելու ենք»,- ասաց Սարգսյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին