▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օրենքում պետք է  փոփոխություն արվի, տրամաբանությունից դուրս է,  տուժում է կարիքավորը. Արմինե Հովհաննիսյանն ահազանգում է

Բարեգործությամբ զբաղվելը վերջին շրջանում բավական բարդ է դարձելօրենքում առկա բացթողումների պատճառով առաջացած անհանգստությունները շատեն, ինչի հետևանքով տուժում են այն մարդիկ, ովքեր օգնության կարիք ունեն: Այս մասին  Asekose.am-ի հետ զրույցում ասաց  «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիր և տնօրենների խորհրդի նախագահ Արմինե Հովհաննիսյանը։ 

Ըստ ներկայումս գործող «Բարեգործության մասին» ՀՀ օրենքի՝ եթե Հայաստանում բարեգործական կազմակերպությունը օգնություն է ստանում արտերկրից, ապա այն ազատվում է մաքսային տուրք վճարելուց: Սակայն այս դրույթը գործում է այն դեպքում, երբ արտերկրից նվիրատվություն ուղարկողը ոչ առևտրային կազմակերպություն է, կամ անհատ բարերար, և այդ բարեգործությունը իրականացվում է նրանց միջոցների հաշվին: Մասնավորապես այդ օրենքի  2.4 կետում նշված է «Հարկային արտոնությունների ստացման նկատառումով բարեգործական կարող են որակվել միայն այն ծրագրերը, որոնք իրականացվում են օտարերկրյա պետությունների, դրանց դիվանագիտական ներկայացուցչությունների, միջազգային միջկառավարական (միջպետական) կազմակերպությունների, դրանց ներկայացուցչությունների, միջազգային, օտարերկրյա և Հայաստանի Հանրապետության հասարակական (ներառյալ՝ բարեգործական), կրոնական ու նմանատիպ բնույթի այլ կազմակերպությունների, առանձին բարերարների կողմից և նրանց ֆինանսական կամ այլ միջոցների հաշվին»:

Սակայն, ինչպես նկատում ենք՝ ըստ այդ օրենքի՝  նվիրատուների ցանկից անտեսվում է, կամ միտումնավոր բաց է թողնվում առևտրային կազմակերպությունը՝ ձեռնարկությունը (բիզնեսը)՝ որպես նվիրատվություն իրականացնող առանձին միավոր: Իսկ սա նշանակում է, որ եթե արտերկրից օգնությունը ուղարկվում է ձեռնարկության՝ (բիզնեսիկողմից կամ  վերջինիս անունից, ապա Հայաստանում այդ օգնությունը ստացող բարեգործական կազմակերպությունը այն ստանալու համար պետք է մաքսային տուրք վճարի:

-Տիկին Հովհաննիսյան, օրենքի բացթողման պատճառով որքանո՞վ է բարդացել Ձեր աշխատանքը:

-Երբ դրսից օգնություն է գալիս, մենք դիմում ենք մարդասիրական հանձնաժողովին, որը կառավարությանը կից մարմին է, նրանք ուսումնասիրություն են կատարում, երբ համոզվում են, որ օգնությունը մարդասիրական է, ազատում են մաքսային տուրքերից։ Այդ ամենն արվում է օրենքի շրջանակներում, սակայն  2018 թ.-ին այդ օրենքում կատարվել են փոփոխություններ, որոնք մեր բարեգործական աշխատանքը բարդացրել են: Օրենքը մաքսային տուրքերից չի ազատում, եթե օգնությունը ուղարկված է ձեռնարկության անունից: Խնդիրն այն է, որ Միացյալ Նահագներում, որտեղից հաճախ ստանում ենք օգնություն, բարեգործներն իրենց օգնությունն ուղարկում են ձեռնարկության անունից, քանի որ այդ դեպքում նրանք ստանում են հարկային արտոնություններ ԱՄՆ-ումՍտացվում է, որ նրանք օգնություն են ուղարկումիսկ մենք ստիպված ենք լինում խնդրել նրանց վերաձևակերպել փաստաթղթերը և օգնությունը ձևակերպել որպես անհատի կողմից ուղարկված նվիրատվություն: Իսկ դա նրանց կարող է զրկել ԱՄՆ հարկային արտոնություններից օգտվելուց: Հասկանալի է նաև, որ մենք՝  որպես բարեգործական կազմակերպություն չունենք միջոցներ այդ ծախսերը հոգալու համար: Արդյունքում կարող են լինել մեծ քաշքշուկներ, կամ պարզապես հետ կանգնել օգնությունը ուղարկեուց կամ մեր դեպքում՝ այն ստանալուց: Եղել են այնպիսի դեպքեր, երբ բարերարը ստիպված է լինում հետ կանգնել իր՝ նվիրատվություն կատարելու մտադրությունից: Ավելին, եղել են դեպքեր, երբ մենք ենք մերժել օգնությունը՝ խուսափելով երկար և բարդ ընթացակարգերից:

-Տիկին Հովհաննիսյան, օրենքում փոփոխությունը կատարվել էր դեռ 2018-ին, ինչո՞ւ է այն խնդիր առաջացրել միայն հիմա:

-Այս խնդիրը հատկապես շոշափելի էր դարձել պատերազմի օրերին, երբ բարեգործություն անողների մեծ խումբ կար, ասեմ ավելին՝ նրանք շատ դեպքերում ուղարկում էին այդ օգնությունն առանց հարցնելու, թե ինչպես ճիշտ ձևակերպել այն: Իսկ ես ստիպված էի լինում խնդրել նրանց, որ նրանք պատրաստեն թղթաբանությունն այնպես, որ մենք կարողանանք օգտվել մաքսային արտոնություններից՝  քաջգիտակցելով, որ այդ ձևով և հոգնեցնում ենք, և վնասում ենք նրանցԱնպայման ցանկանում եմ ընդգծել, որ խնդրի մասին հիմա եմ բարձրաձայնում, քանի որ այն ավելի հրատապ է դարձել հենց պատերազմական շրջանում: Չմոռանանք, որ ստացված օգնությունը պահեստում մնալու համար էլ ենք ստիպված գումար վճարում: Քաշքշուկը հաճախ տևում է ամիսներ, իսկ համապատասխան մարմինները պարզապես օրենքին հղում են անում՝ասելով, որ պետք է օրենքի տառին համապատասխան գործեն: Օրենքում անհապաղ պետք է փոփոխություններ մտցվեն, որպեսզի բարեգործության կազմակերպման աշխատանքը հեշտացվիՀաճախ մեզ  առաջարկում են հրաժարվել օգնությունից՝ այն նվիրաբերելով պետությանըԲայց չէ՞ որ բարերարներն իրենց օգնությունը շահառուներին հասցնելու գործը մեզ են վստահել, և մենք չենք կարող մեր բարերարների  փոխարեն նման որոշում կայացնել:

-Տիկին Հովհաննիսյան, տեղյակենքոր օրերս Արցախի նախագահի գրասենյակում բարեգործական կազմակերպությունների հավաք էր կազմակերպված, և այդ հարցն այնտեղ ևս բարձրացրել եքՈւնեի՞ք համախոհներ այդ հարցում:

-Այո, այդ հանդիպման ժամանակ խոսել եմ այս խնդրի մասինԲոլորը համաձայնեցին, որ շատ խնդիրների են առնչվում այս առումովհավաքվել է 15-ից ավելի կազմակերպությունների ստորագրությունՍա խնդիր է բոլոր բարեգործական կազմակերպությունների համար, հասկանում ենք, որ սա արել են կոռուպցիայից խուսափելու համար, սակայն ես կարծուեմ եմ, որ սա ամենալավ տարբերակը չէ: Պետք է մտածել այլ ուղիներ, որոնք չեն վնասի բարեգործական աշխատանքներին: Արդյունքում՝ մեր եզրահանգումը մեկն է՝ արտերկրից մասնավոր ձեռնարկությունների կողմից տրամադրվող օգնությունները պետք է ազատվեն մաքսային հարկերից և տուրքերից։ Օրենքում պետք է փոփոխություն կատարվի, քանի որ հիմա ամեն բան արվում է տրամաբանությունից դուրս՝ վնասելով բոլորին: Կամ մենք ենք ստիպված լինում մերժել մարդասիրական օգնությունը, կամ էլ նրանք: Իսկ արդյունքում տուժում է կարիքավորը:

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին