▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Օրերի հարց է. մեզ առաջիկայում շատ կարևոր փոփոխություններ են սպասվում». Բագրատ Սրբազան

Բագրատ Սրբազանը ԵՊՀ բակում «Ինչպես չլինել չմարդ» թեմայով բաց դաս է անցկացրել ուսանողների հետ։ «Մեր երկիրը աղբանոց է դառնում, թե' քաղաքական, թե էկոլոգիապես, որից պետք է ազատվել․․․ Մեր շարժումը սուտը վերացնելու մասին է։ Սուտ, որը մեր երկրում այլևս դարձել է մշակույթ, կենսակերպ, առանց որի մարդիկ չեն կարողանում ապրել»,-ասաց Բագրատ Սրբազանը։ «Մեզ առաջիկայում շատ լուրջ, կարևոր փոփոխությունների օրեր են սպասվում։ Ձեր մասնակցությունը անգնահատելի է լինելու այս գործընթացներում։ Օրերի հարց է լինելու, ճշմրատության համար պայքարի օրեր են լինելու։ Չհոգնեք, ներգրավվեք ավելի ակտիվությամբ, առաջիկայում կասենք ով ինչ գործառույթ ունի անելու։ Շուտով միասին տոնելու ենք մեր հաղթանակը»,-ուսանողներին ասաց Բագրատ Սրբազանը։

Բաց դասն ամբողջությամբ՝ տեսանյութում։

***

«Մենք չենք շտապում օրակարգ կա, ծրագիրը կա, ամեն ինչ ընթանում է այնպես ինչպես պետք է»,-լրագրողների հետ զրույցում այսօր ասաց Բագրատ Սրբազանը։ Անդրադառնալով առաջիկա մեծ հանրահավաքի վերաբերյալ դիտարկումներին, մասնավորապես՝ ճի՞շտ է արդյոք, որ այն շաբաթ օրն է տեղի ունենալու, Սրբազանն ասաց․ «Ոչ, ես շաբաթ օրվա մասին բան չեմ ասել։ Երբ ժամանակը կգա, կհայտարարենք կոնկրետ ու շատ ուղիղ։ Շաբաթ օրը մենք հանդիպելու ենք քաղաքական կուսակցությունների հետ։ Հանդիպելու ենք բոլորի հետ միասին, որովհետև ուղղակի անհնար է յուրաքանչյուրին առանձին հանդիպել։ Օրակարգը մեկն է՝ թե ինչ ճանապարհով շարժումը կհասնի հաղթանակի ու արդյունքի։
Հենց սկզբից եմ հայտարարել՝ սա անգույն, բոլոր գույների շարժում է, հետևաբար բոլորի ներգրավվածությունն էլ մեզ համար ընդունելի է»,-ասաց Բագրատ Սրբազանը։

***

«Մեր երկրում քաղաքականություն գոյություն չունի, ամեն ինչ հիմնված է էս մարդու որդիների կողմից ստի, քմահաճույքի, մոլորեցնելու վրա։ Ոչ մի ինստիտուտ որպես քաղաքական միավոր չի գործում։ «Հայկական ժամանակ» թերթը ավելի մեծ ազդեցություն ունի, քան Ներքին գործերի նախարարությունը կամ դատախազությունը, կամ, նունիսկ, ԱԱԾ-ն»,-ԵՊՀ բակում, պատասախանելով ուսանողների հարցերին, ասաց Բագրատ Սրբազանը։ «Մեր գործը ոչ թե քաղաքականությամբ զբաղվելն է, կամ, եթե նույնիսկ զբաղվում ենք, պատճառը եղել է այն, որ այնքան են ոչնչացրել ամեն ինչ, որ ստիպված մենք էլ ենք զբաղվում։ Բայց մարդկանց սաստելը, ասելը, որ երկիր հանձնելը սխալ է, էս քաոսը ստեղծելը սխալ է, գռեհիկ, խուլիգանական վարք ունենալը սխալ է, փողոցում մարդկանց վրա թքելը սխալ է, դա քաղաքականության հետ ի՞նչ կապ ունի»։

***

Բագրատ Սրբազանը այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Կիրանցում տեղի ունեցող զարգացումներին, ասաց․«Փորձ է արվում պատասխանատվությունը դնել գյուղի ժողովրդի վրա։ Այստեղ 2-3 տան խնդի՞րն է, թե՞ պետության խնդիրը։ Նույնիսկ Կիրանցի գյուղացիներն են այդ մասին ասում։ Ասում են՝ սա պետության հարցն է, հասկանո՞ւմ եք՝ խաբերությունն ուրա գնացել, և ես ասել եմ, որ փորձ է արվում պատասխանատվությունը դնել գյուղի ժողովրդի վրա, ընդ որում՝ պառակտելով իրենց։ Թող հանրային քվեարակության դնի, ի վերջո, օրենք գոյություն ունի չէ՞ երկում, ոչ թե քմահաճույք, կամ ուժային պարտադրում»,-ասաց Բագրատ Սրբազանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին