▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞րն է դիմակ դնելու իրավական հիմքը սեպտեմբերի 11-ի ժամը 18:15-ի դրությամբ. Ռուբեն Մելիքյան

Համաձայն հենց նոր հրապարակված Կառավարության թիվ 1514-Ն որոշման հավելվածի 18-րդ կետի՝ անհատական պաշտպանության միջոցները պետք է սահմանի ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆԸ (առողջապահության նախարարությունը):

Միաժամանակ, arlis.am պաշտոնական կայքում այս պահին չկա ՀՀ առողջապահության նախարարի՝ այսօր հրապարակված որեւէ ենթաօրենսդրական ակտ։

Հարց. արդյո՞ք դա նշանակում է, որ այս պահին դիմակ դնելու որեւէ իրավական հիմք գոյություն չունի։ Եթե՝ չի նշանակում, ապա ո՞րն է դիմակ դնելու իրավական հիմքը սեպտեմբերի 11-ի ժամը 18:15-ի դրությամբ։

Շնորհակալություն»։

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին