Որպես անհայտ կորած որոնվող 1999 թ. ծնված, Երևանի թիվ 8 հատուկ դպրոցի 4-րդ դասարանի աշակերտուհի Նվարդ Արիստակեսյանը գտնվել է: Այս տեղեկությունը ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնից:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում էր 1999 թ. ծնված, Երևանի թիվ 8 հատուկ դպրոցի 4-րդ դասարանի սովորող Նվարդ Արիստակեսյանը, որը 2013 թ. հոկտեմբերի 18-ին, ժամը 18.30-ի սահմաններում, տնից՝ Երևանի Ֆանարջյան փողոցի 41 հասցեից, դուրս էր եկել և չէր վերադարձել: