«Սա «Богатые тоже плачут» նովելը չէ։ Տիկին Զոհրաբյանն այստեղ 5000 թիվը հնչեցրեց, է՞լ ինչ թիրախ կարող եք ցույց տալ թշնամուն, տիկին Զոհրաբյան։
Այս մասին ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ հակադարձելով իրեն նախորդող ԲՀԿ-ական պատգամավորների ելույթներին։
«Կարող ա՞ 2 ա կամ 7 ա․․․ Մի հատ ոչ բարով վարչապետ կար մի ժամանակ այստեղ նստած էր․ նա էր ցույց տալիս թիրախներ ադրբեջանցիներին, կոչ անում, որ պատերազմ սկսվի։ Ասում էր՝ ես Ալիևի տեղը լինեմ՝ կհարձակվեմ»,- ասաց Սիմոնյանը և հավելեց․
«30 տարի իշխանության մեջ եղած մարդիկ մեզ մեղադրում են 2,5 տարում չարածների մեջ,- ասաց Սիմոնյանը, այո, չարեցինք, որոշ մարդկանց Բենթլիները, դղյակները չհասցրինք սարքել ԱԹՍ-ներ»։ Սիմոնյանը վստահություն հայտնեց, որ այդ սխալն էլ կուղղեն, կհասցնեն։