▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որոշ ուժերի կողմից փորձ է արվում տարածել հակառուսական տրամադրություններ. Միքայել Մելքումյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Վերջին օրերի ընթացքում մեր հանրապետությունում որոշ ուժերի կողմից փորձ է արվում տարածել հակառուսական տրամադրություններ: Դրանցում հաճախ գերակշռում են անհեթեթ և անտրամաբանական հարցադրումներ և հոխորտանքներ:

Չմտնելով դրանց մանրամասների մեջ՝ ասեմ, որ հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունն ունի դարերի պատմություն, խոր արմատներ, և այսօր մեր երկրում չկան հակառուսական տրամադրություններ սերմանելու օբյեկտիվ նախադրյալներ: Իսկ արհեստականորեն դա չի ստացվելու:

Մի՞թե մոռանում ենք, որ Ռուսաստանի Դաշնությունը մեր ռազմավարական դաշնակիցն է, ամենամեծ առևտրատնտեսական գործընկերը: Յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության հարյուր հազարավոր քաղաքացիներ աշխատում են Ռուսաստանի Դաշնությունում: Մենք գտնվում ենք անվտանգության ապահովման ընդհանուր համակարգում:

Եվ, վերջապես, Հայաստանի Հանրապետությունն ու Ռուսաստանի Դաշնությունը ԵԱՏՄ անդամ պետություններ են:
Հայաստանի Հանրապետությունում գործում են ռուսական կապիտալով հազարավոր ընկերություններ:

Հետևությունները թողնում եմ Ձեզ:
Բոլորին մաղթում եմ առողջություն»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին