▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որոշում կկայացնենք ՃՈ տուգանքների չափերը փոքրացնելու մասին, հուսահատ պարտքերի համաներում կանենք. Փաշինյան

 

Պետք է քննարկել արագաչափերի եւ տեսախցիկների գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու հարցը, բայց կասեցնելու որոշում չի եղել։

 

 

 

 

 

 

 

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում պատասխանելով օգտատերերի հարցերին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը տեղեկացրեց, որ մինչեւ այս ամսվա վերջը կլինի օրենսդրական փաթեթ, որը կվերաբերի այդ ոլորտին։

 

 

 

 

 

 

 

 

 

«Դրանով մենք հուսահատ պարտքերի համաներում կանենք՝ հետին թվով։ Նաեւ մենք որոշում կկայացնենք տուգանքների չափերը փոքրացնելու մասին, որպեսզի այդ տուգանքները համաչափ լինեն մարդկանց աշխատավարձերին եւ եկամուտներին։

 

 

 

 

 

 

 

 

Եթե կան անտրամաբանական տուգանքներ, ճիշտ կանեք, որ բողոքարկեք այդ տուգանքները, որ համապատասխան մարմինները հնարավորություն ունենան ձեր անտեղի տուգանքները զրոյացնելու»,-ասաց Փաշինյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին