▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որոտանի ՀԷԿ–երը մինչև վերջ չե՞ն վաճառվել.«168 ժամ»

 

«Ամերիկյան «Քոնթուր գլոբալ» ընկերությունը «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ն ձեռք բերեց 180 մլն դոլարով, որից 110 մլն դոլարը պարտավորվել է փոխանցել ընկերության հաշվին, իսկ 70 մլն դոլարով առաջիկա 6 տարիների ընթացքում պետք է արդիականացվեն ու վերանորոգվեն համալիրի 3 ՀԷԿ-երը: Սակայն, «168 ժամի» տեղեկություններով, մինչ այժմ գումարը չի փոխանցվել, նաև «Քոնթուր գլոբալը» ՀԾԿՀ չի ներկայացրել կապիտալ ներդրումների և ծախսերի ծրագիրը:
 
Այս հարցերի մասին, ինչպես նաև արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ են շրջանառվոդ լուրերը, թե ամերիկյան կողմը դժգոհություն ունի պայմանագրի պայմաններից և ցանկանում է վերանայել դրանք, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին ուղղված մեր հարցմանն ընդամենը պատասխանեցին, որ «Որոտանի ՀԷԿ-երի համալիրի» գույքի վաճառքի պայմանագիրը կնքված է: «Ներկայումս բանակցություններ են ընթանում տեխնիկական հարցերի շուրջ, որից հետո պետք է ստորագրվի գործարքի փակման ակտը, այնուհետև կիրականացվեն վճարումները և մյուս գործընթացները»,-նշել են նախարարությունից:
 
Ի դեպ, «Որոտանի ՀԷԿ-երի համալիր» ՓԲ ընկերության էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիայի գործողության ժամկետը կերկարաձգվի մինչև 2029 թ. հունիսի 18-ը: Այս մասին որոշում առաջիկա հունիսի 18-ի նիստում կընդունի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը»,–գրում է թերթը։

«Ամերիկյան «Քոնթուր գլոբալ» ընկերությունը «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ն ձեռք բերեց 180 մլն դոլարով, որից 110 մլն դոլարը պարտավորվել է փոխանցել ընկերության հաշվին, իսկ 70 մլն դոլարով առաջիկա 6 տարիների ընթացքում պետք է արդիականացվեն ու վերանորոգվեն համալիրի 3 ՀԷԿ-երը: Սակայն, «168 ժամի» տեղեկություններով, մինչ այժմ գումարը չի փոխանցվել, նաև «Քոնթուր գլոբալը» ՀԾԿՀ չի ներկայացրել կապիտալ ներդրումների և ծախսերի ծրագիրը: Այս հարցերի մասին, ինչպես նաև արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ են շրջանառվոդ լուրերը, թե ամերիկյան կողմը դժգոհություն ունի պայմանագրի պայմաններից և ցանկանում է վերանայել դրանք, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին ուղղված մեր հարցմանն ընդամենը պատասխանեցին, որ «Որոտանի ՀԷԿ-երի համալիրի» գույքի վաճառքի պայմանագիրը կնքված է: «Ներկայումս բանակցություններ են ընթանում տեխնիկական հարցերի շուրջ, որից հետո պետք է ստորագրվի գործարքի փակման ակտը, այնուհետև կիրականացվեն վճարումները և մյուս գործընթացները»,-նշել են նախարարությունից: Ի դեպ, «Որոտանի ՀԷԿ-երի համալիր» ՓԲ ընկերության էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիայի գործողության ժամկետը կերկարաձգվի մինչև 2029 թ. հունիսի 18-ը: Այս մասին որոշում առաջիկա հունիսի 18-ի նիստում կընդունի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը»,–գրում է թերթը։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «168 ժամ» թերթի այսօրվա համարում

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին