▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որքան թանկ արժեցավ Հենոյին հարվածելը

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Գերմանիայի Բունդես Լիգայի 30-րդ տուրում կայացած Բավարիա — Բորուսիա (0-3) խաղի ժամանակ, մյունխենցիների բրազիլացի պաշտպան Ռաֆինյան հարվածել էր Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին և ստացել կարմիր քարտ: Գերմանիայի Ֆուտբոլի  Ֆերեդացիան քննարկել է Բրազիլիայի հավաքականի անդամի կարգապահության հարցը և որակազրկել նրան առաջնության երեք խաղով: Այդ մասին Թվիթերում գրառում է կատարվել նաև Բավարիայի պաշտոնական էջում:  Այսպիսով, Ռաֆինյան բաղ կթողնի Բրաունշվեյգի,  Բրեմենի Վերդերի և Համբուրգի հետ հանդիպումները:

Հիշեցնենք նաև, որ մյունխենցիները մրցաշրջանի ավարտից 7 տուր առաջ ապահովել էին չեմպիոնական տիտղոսը:

footballcity.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին