▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որտեղի՞ց է վերադարձել և ո՞ւր է գնում Սիլվա Հակոբյանը

Սիլվա Հակոբյանը  օրեր առաջ է վերադարձել հայրենիք: « «Հայ երիտասարդական կենտրոն»-ից հրավեր ստացա մասնակցելու իրենց կազմակերպած փառատոնին եւ փետրվարի 16-ին Տորոնտո քաղաքում ներկայացա անհատական համերգային ծրագրով»,-Բրավո.am-ին ասել է երգչուհին` հավելելով. «Առաջին անգամ էի Կանադայում, շատ տպավորված եմ: Կանադահայ հանդիսատեսը շատ ջերմ էր. ինձ հետ երգում ու պարում էին: Մինչ օրս դրական արձագանքներ եմ լսում»:

Սիլվա Հակոբյանին բուռն ծափահարություններով են դիմավորել նաև  նրա` Ռուսաստանի Միտիշի քաղաքում տեղի ունեցած մենահամերգին: 

Երգչուհին նաև  նշել է, որ իր համերգային շրջագայությունը դեռ չի ավարտվել. մի քանի օրից պատրաստվում է մեկնել Եվրոպա.«Կենդանի նվագախմբով ելույթ կունենամ Ստրասբուրգում, Մարսելում, Լիոնում, Փարիզում, Վիեննայում  և Հենգելո քաղաքներում: Առաջիկայում կնկարահանվի նաեւ իմ նոր տեսահոլովակը»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին