▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոսկու հանքավայրի շուրջ կրքերը չեն հանդարտվում.«Ժողովուրդ»

ՀՀ Արագածոտնի մարզի Մելիքգյուղի Թուխմանուկի ոսկու հանքավայրի շուրջ կրքերը  չեն հանդարտվում. խնդրով սկսել է հետաքրքրվել նաեւ ՀՀ վերահսկիչ պալատը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երեկ այս  հարցով Արագածոտնի մարզպետարանում ՎՊ-ի աշխատակիցները հանդիպել են ավելի քան քսան համայնքների ղեկավարների հետ: Հանդիպմանը հրավիրված են եղել այն գյուղապետերը, որոնց համայնքներում գործում են հանքեր՝ ավազի, մարմարի, ոսկու եւ այլն: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՎՊ-ի աշխատակիցները գյուղապետերից պահանջել են առաջիկայում իրենց ներկայացնել հանքարդյունաբերող ընկերությունների եւ գյուղապետարանների միջեւ կնքված պայմանագրերն ու դրանց առնչվող մնացած փաստաթղթերը: Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց ՎՊ աշխատակիցների եւ գյուղապետերի հանդիպման լուրը եւ  այն, որ հանդիպումը կապված է եղել հանքարդյունաբերության խնդիրների հետ:

Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին