▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոսկու շուկայում գողություն էր արել ու բռնվել

Ոստիկանները հայտնաբերել են ոսկու շուկայում տեղի ունեցած գողությունը։

 

 

 

 

 

 

 

Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության՝ դեկտեմբերի 15-ին ժամը 17։00-ի սահմաններում Մովսես Խորենացու փողոցում գործող ոսկու տոնավաճառում, օգտվելով վաճառողի անուշադրությունից, ոսկյա մատանի էին  հափշտակել: Ո՛չ տուժողն էր հասցրել ոստիկանություն դիմել, ո՛չ էլ կասկածյալը տոնավաճառից դուրս գալ, երբ կատարվածի վերաբերյալ ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ ստացվեցին. եւս մի քանի րոպե` եւ քրեական հետախույզներն արդեն Խորենացու փողոցում էին:

 

 

 

 

 

 

 

 

 

Ստացված տեղեկություններն իրացնելով, դեպքից մոտ մեկ ժամ անց, իրավապահները կասկածյալին տոնավաճառում հայտնաբերեցին եւ բերման ենթարկեցին ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղ էլ պարզվեց նրա ինքնությունը` Գյումրիի բնակիչ Արտաշես Մանուկյան:

Տուժողից ընդունվել է հաղորդում: Գողոնը հայտնաբերվել է: Հանգամանքները պարզվում են: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին