▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանապետի հնարավոր պաշտոնանկության ու այդ հարցում ԱԱԾ պետի դերի մասին. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է, որ վերջին օրերին ակտիվացել են ոստիկանապետ Վովա Գասպարյանի պաշտոնանկության մասին լուրերը, որից ամենաշատը ոգեւորվել է Շիրակի նախկին մարզպետ Աշոտ Գիզիրյանը:

«Մեր տեղեկություններով, Գիզիրյանին այդ պաշտոնում նշանակելու գործին լծվել է Պետեկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզական վարչության պետ Սասուն Աբաղյանը, որը Գիզիրյանի մտերիմ ընկերն է: Մեր աղբյուրների փոխանցմամբ, վերջինս ճանապարհներ է փնտրում Գիզիրյանի նշանակման համար բարեխոսելու նպատակով: Նկատենք, որ Աբաղյանն այս պաշտոնին է այս տարվա մարտի 28-ից, մինչ այդ նա  զբաղեցնում էր ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության 6-րդ բաժնի պետի պաշտոնը:

Հավանական թեկնածուների շարքում են նաեւ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Ինչ վերաբերում է Գասպարյանի պաշտոնանկությանը, ապա, մեզ հասած լուրերով, այս հարցում էական դերակատարում է ունեցել ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը, ով մի պատկառելի փաթեթ է դրել Սերժ Սարգսյանի սեղանին՝ այն մասին, թե ինչ է կատարվում ՀՀ ոստիկանությունում: Հենց այդ փաթեթի շրջանակներում էլ Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանը հրավիրվել էր ԱԱԾ»:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ`  «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին