▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ոստիկանն ասել է՝ բան չես կարա անես ախպերս, լուչշե վճարես էտ 80.000-ը, գիշերը մասիվները լավ սրբել են»

Մինչև ազգս փորձում է ուշքի գալ արհավիրքներից, ի հայտ են գալիս գողության նոր կրեատիվ սխեմաներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է գործարար Դավիթ Մկոյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Պարզվում է, ըստ օրենքի եթե մեքենայի 2 պետ. համարանիշները կորցրեցիր, ապա չես կարող վերականգնել, ստիպված պետք է նորից գնես։

/filemanager/uploads/davit_mkoyan.jpg

Կրեատիվ գողերը գողանում են համարանիշները, թողնում են telegram հեռախոսահամար։ Զանգում ես, գրում են փրկագինը` համարանիշներիդ արժեքի 50%-ը։ Վճարումը կատարվում է

Bitcoin-ի միջոցով։ Ապրիլի 24-ին նման ձևով գողացան արդեն 3-րդ ծանոթիս համարները։ Լավ էին հաշվարկել` Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրը բոլորը Ծիծեռնակաբերդում կլինեն։

Օրենսդրական փոփոխությունների նախագիծ է մշակվում, որը կլուծի այդ հարցը և հնարավորություն կընձեռի 2 կորցրած համարների դեպքում վերականգնել համարները իսկ ԱԱԾ-ն ակտիվ որոնողական աշխատանքներ է տանում, որ բռնի հանցագործներին - կմտածեիք դուք։ Но нет!

Մեր իրականության մեջ Ոստիկանության տեսուչի անվրդով ձայնը ասաց` «բան չես կարա անես ախպերս, լուչշե վճարես էտ 80,000֏։ Գիշերը մասիվները Լաաավ սրբել են»։

Կառաջարկեմ`

1) դրսում մեքենա կայանելուց հանել գոնե 1 հատը, կամ

2) պատվիրել կեղծ համարներ, օրիգինալները պահել։

3) ՃՈ կայքում FAQ բաժնում ավելացնել որ համարանիշների կորստի դեպքում Իզուր տեղը չծանրաբեռնել թեժ գիծը, միևնույն է «լուչշե վճարեք»։

Հ.Գ. իսկ ձեզ նման դեպք հանդիպե՞լ է»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին