▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկաններն արգելել են նստացույցի մասնակիցներին վրան տեղադրել և բերման են ենթարկել վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանին

Civilnet.am-ի փոխանցմամբ «Վճարենք 100 դրամ» քաղաքացիական նախաձեռնության «Արժանապատիվ նստացույց մեր ընկերներին» ֆեյսբուքյան խմբի անդամները ժամը 12:00-ից փորձում են Երևանի քաղաքապետարանի դիմաց նստացույց անող իրենց ընկերների համար վրան տեղադրել: Ինչպես հաղորդում է ՍիվիլՆեթի լրագրողը, ոստիկանները, սակայն, արգելում են վրանի տեղադրումը` նշելով, որ այն անօրինական է: Երիտասարդները, իրենց հերթին, ընդդիմանում են` վկայակոչելով վրանի տեղադրման վերաբերյալ օրենքի կետերից մեկը: Ոստիկանները բերման են ենթարկել նաև վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանին: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի խոսքով` Կիվիրյանը վարչական պատասխանատվության կենթարկվի:

Միջադեպի մանրամասները տեսանյութումը, հոդվածն ամբողջությամբ`այստեղ: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին