▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ոստիկանության Կենտրոնական բաժնի աշխատաոճը հատուկ քննարկման առարկա է դառնալու». Արա Զոհրաբյան

 

«Ազատագրական շարժում» նախաձեռնող խմբի անդամ Արա Զոհրաբյանը գրառում է կատարել՝ կցելով տեսանյութեր. «Ոստիկանության Կենտրոնական բաժնի աշխատաոճը հատուկ քննարկման առարկա է դառնալու:

Կեղծիքն այստեղ այն կարգի լկտի վիճակի է հասել, որ հերիք չի զեկուցագրում են, ակնհայտ կեղծ տեղեկություններ ներառում, մի հատ էլ զեկուցագիր են փոխում (բերման ենթարկողների անուններն են հարմարեցնում): Երկուշաբթի օրը հանցագործության մասին հաղորդում կներկայացվի:
Շնորհակալ եմ փաստաբան գործընկերներիս:
Շնորհակալ եմ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին:
Այսօր՝ շաբաթ օրը, ժամը 16:00-ին Երևանի Հանրապետության հրապարակում շտապ հավաք»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին