▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Հանրայինի արտակարգ համերգներն ու սովորական հաղորդավարական ներկայությունը

Արցախում մեկուսացած 2 անձանցից մեկի մոտ կորոնավիրուս է հաստատվել. մեկնել էին Հայաստանից

Վերջ տվեք աբսուրդի թատրոնին. Կարեն Ադոնց

Պարետի որոշմամբ՝ կարելի է հեծանիվ վարել և սպորտով զբաղվել միայն առավոտյան ժամը 6:00-ից մինչև 10:00-ը

Արգելվում է սահմանային անցակետերով օտարերկրացիների մուտքը Հայաստան՝ անկախ ժամանման վայրից. նոր որոշում

ՊԵԿ-ը՝ հիփոթեքային վարկ ունեցողների եկամտային հարկի վերադարձի մասին

Մոսկվայում կորոնավիրուսից մահացել է ֆիզիկոս Միշիկ Ղազարյան. նույն ախտորոշումից ավելի վաղ. . .

Իսկ հիմա՝ ինձ լսեք պարո՛ն քաղաքապետ. մենակ աղբ հավաքելով քաղաք չես պահի. Անի Սամսոնյան

Հանրայինը բարձրորակ, ուսուցողական և դերասանական փայլուն կազմով հերթական սերիալն է պատրաստել

Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, կմնա կալանավորված. դատարանը մերժել է պաշտպանի բողոքը

Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ նա 2 միլիոն դրամ փոխհատուցում է պահանջում

Ինչպես կարող են քաղաքացիներն իմանալ՝ հանդիսանո՞ւմ են ծրագրի շահառու, թե ոչ. նախարարը մանրամասնում է

Վերջին զանգի անցկացման և միասնական քննությունների հնարավոր հետաձգման մասին․ պարզաբանում է փոխնախարարը

Էս կորոնա կոչեցյալը չգիտի,թե ո՞նց է պատժվելու Ձեր միամսյակը փչացնելու համար․ Արամ Սարգսյան

Նիկոլ Փաշինյանի ուշադրությունն էի հրավիրել, հետո շատ դրական բան տեղի ունեցավ. Զոհրապ Եգանյան

Ավինյան, մի հատ վիրուս տուր. երկու ուրախ պատմություն կորոնավիրուսի աշխարհից

Ավագ Երեքշաբթի․ Մտորումներ

Թռչեի մտքով տուն. Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի բուժքույրերի երգը. դիմացեք

Ես իմ սեփական աչքերով տեսել եմ մի բան, որին նույնիսկ հեշտ չէր հավատալ․․․Փաշինյան

Երգչուհի Անահիտ Սիմոնյանին մեկուսացրել են

20 նոր դեպք ունենք, 25 հոգի դուրս է գրվել․․․պահպանում ենք զգուշավոր լավատեսությունը․ Փաշինյան

Ո՞ւմ հաշվին է Ծառուկյանն այս օրերին բարեգործություններ անում

ԲԿ-ում ժողովն ավարտվել է միջադեպով, անգամ քաշքշուկ է եղել

Արմեն Սարգսյանի որոշումն ու օրենքի բացը. ՍԴ-ն բավականին կոպիտ պատասխան է տվել

Մեկուսացումից դուրս է եկել 400-ից ավելի քաղաքացի

Երկար տարիներ հայաստանյան ինքնաթիռները Աֆրիկյան երկրներում զբաղվել են ապօրինի զենքերի վաճառքով. Փաշինյան

Գործատուի կողմից տրամադրվող տեղեկանքը ենթարկվել է որոշակի փոփոխությունների. պարետի որոշումը

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Ծառուկյանի 3000 դրամանոց «բարեգործությանը»

Մանրամասներ՝ Հրազդանում ադրբեջանցու կողմից կատարված սպանության դեպքից

Կրակոցներ Երևանում. մոտ 40 տարեկան տղամարդը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ

Ե՞րբ է Սերժ Սարգսյանը պատասխան տալու. Նիկոլ Փաշինյանի պատասխանը

Ժողովուրդ, սա կորոնավիրուսի հազ չի․ քարոզչության ժամանակվանից մնացած հազն ա․ Փաշինյան

Ավագ Երկուշաբթի. Մտորումներ

Չեմ կարծում, որ իմ 2 փոքր երեխաները պետք է օգտվեն այդպիսի աջակցությունից. Նիկոլ Փաշինյան

Ինչքան ուզում են՝ թող հայհոյեն. վարչապետը՝ իր ընտանիքի անդամներին հայհոյող քաղաքացիների մասին

Հայաստանին չի սպառնում պարենային դեֆիցիտ, դատարկ ցուցափեղկեր. վարչապետ

Փաշինյանը հպարտ է «Իմ քայլ»-ով. Հարց` ոչինչ չանող պատգամավորների մասին

Նիկոլ Փաշինյանը պատասխանում է քաղաքացիների հարցերին

Կառավարությունը մի շարք ոլորտների տրամադրում է անգրավ վարկեր

Արարատ Միրզոյանն ԱԺ մի շարք աշխատողներին պարգևատրելու մասին կարգադրություն է ստորագրել

Մտահոգությամբ համեմված հաշվետվություն. Արամ Սահակյան

Սերժ Սարգսյանի որոշման մասին հանրությանը լրացուցիչ կտեղեկացվի․ Արմեն Աշոտյան

Ուզում եմ վերջնականապես փակել երգչուհու թեման` հարգելով վերջինիս մահվան հանգամանքը. ԱՆ խոսնակ

Ընտրողների ցուցակները կազմելիս ԱՀ ոստիկանությունում կատարվել են հանցագործություններ. Դանիել Իոաննիսյան

Վեց ոստիկան վարակվել է կորոնավիրուսով. փոխոստիկանապետ

«5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանը դատի է տվել ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանին

Լուսադեմին Հայաստան ժամանած ուղևորները Զվարթնոցից ավտոբուսներով տեղափոխվել են մեկուսացման վայրեր

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածներից 8-ի վիճակը ծայրահեղ ծանր է. Արսեն Թորոսյան

Երեկ Արարատի մարզում հաստատված որևէ նոր դեպք չենք ունեցել․ մարզպետ

Ինչպե՞ս են ԱԻՆ հոգեբաններն աջակցում կորոնավիրուսի վերաբերյալ ահազանգողներին

Ոստիկանության կողմից որոնվող Սյունիքի մարզպետի «թիկնապահը» պատմել է դեպքի մանրամասները

Մինչ ոստիկանները ձեռնարկում են միջոցառումներ գիշերային ակումբում տեղի ունեցած միջադեպի առթիվ Զարզանդ Ն.-ին եւ Դավիթ Բ.-ին հայտնաբերելու ուղղությամբ, Նյուզ.am-ի թղթակիցը զրույց է ունեցել «որոնվող» Զարզանդ Նիկողոսյանի հետ:

Նա  Նյուզ.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել է, որ երեկ՝ մարտի 26-ին, ինքն իր ընկեր` Դավիթ Բ.-ի հետ, այցելել է Սյունիք գյուղում գտնվող գիշերային ակումբ, սակայն որեւէ վիճաբանության, ծեծկռտուքի չի մասնակցել:

«Վիճաբանություն չի եղել, ո՞վ է ասում, որ վիճաբանություն է եղել, մի հոգի խմած ա եղել, աստիճաններից գլորվել է, ընկել, գլուխը խփել է ասֆալտին, անունը չգիտեմ էլ ինչ է, չեմ էլ ճանաչում»,- պատմել է Զարզանդը:

Դրանից հետո, նրա խոսքով, օգնություն են ցույց տվել, բերել են,  ջուր են շփել երեսին, ապա վերջինս նստել է իր մեքենան, գնացել հիվանդանոց, իսկ ինքն էլ գնացել է Գորիս:  Նա վստահեցրեց, որ  աստիճաններից ընկած անձի` 43-ամյա Արմեն Վ.-ի հետ չի վիճել, որեւէ ծեծկռտուք չի եղել են:

Զարզանդ Նիկողոսյանը հերքել է, թե ինքը Սյունիքի մարզպետի թիկնապահն է, նշելով, որ Սյունիքի մարզպետը թիկնապահ չունի, ինքը տարիներ շարունակ աշխատել է նրա մոտ, բայց այժմ չի աշխատում: «Զարզանդ անունով աշխատակից չունի պարոն Խաչատրյանը, Զարզանդը ես եմ, ես իր մոտ աշխատել եմ, 2000 թվականից իրեն ճանաչում եմ, երկու տարի է` դուրս եմ եկել»,- նշեց նա:

Թղթակցի ճշտող հարցին, թե այժմ կապ չունե՞ք Սյունիքի մարզպետի հետ, նա պատասխանեց. «Ես իր հետ կապ ունեմ, ո՞նց կապ չունեմ, Գորիսի բնակիչ եմ, մեր Սյունիքի մարզպետն է, ես իր մոտ աշխատել եմ մինչեւ 2011թ, բայց հիմա աշխատանքային բերումով իր հետ որեւէ առնչություն չունեմ: Ով ասել է, թե Զարզանդ Նիկողոսյանը Սյունիքի մարզպետի թիկնապահն է, գլուխը պատին ա տվել, Սյյունիքի մարզպետը էնքան ուժեղ ա, որ թիկնապահի կարիք չունի»,- նշել է նա:

Թղթակիցը  Զարզանդ Ն.-ին տեղեկացրել է, որ ոստիկանությունն իրեն է փնտրում, գուցե զանգի եւ պարզի, թե ինչու, ինչին նա արձագանքել է, որ այժմ գտնվում է Կապանում եւ սրճարանում նստած սուրճ է խմում մյուս «որոնվողի» Դավիթ Բ-ի հետ:

«Իրենց փոխանցեք` թող գան տենամ խի՞ են ինձ փնտրում, ես հիմա Կապանում եմ, սրճարանում նստած սուրճ եմ խմում, Դավիթ Բարդուխարյանն էլ է հետս»,- նշել է Զարզանդը:

Հիշեցնենք, որ մարտի 26-ին, ժամը 06.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Կապանի բաժնում ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով եւ ալկոհոլային հարբածությամբ իրենց մոտ է տեղափոխվել 43-ամյա Արմեն Վ.-ն: Նրան ուղեկցող տղամարդու բացատրությամբ` Արմեն Վ.-ն վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 05.30-ի սահմաններում, Սյունիք գյուղում գտնվող գիշերային ակումբի աստիճանահարթակից վայր ընկնելու հետեւանքով: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արմեն Վ.-ին նշված ակումբի աստիճանահարթակի մոտ մարմնական վնասվածքները հասցրել են 43-ամյա Զարզանդ Ն.-ն եւ 37-ամյա Դավիթ Բ.-ն: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ Զարզանդ Ն.-ին եւ Դավիթ Բ.-ին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն:

Մամուլի տեղեկությունների համաձայն, Զարզանդ Ն.-ն Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի թիկնապահն է:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ ավելին