▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանությունը հաստատում է ոստիկանապետի այցը «Ծիրանի» ռեստորան

Հուլիսի 24-ին «Ծիրանի» ռեստորանային համալիր ՀՀ ոստիկանապետի այցի մասին «Փաստինֆո»-ի տարածած տեղեկատվությունը ՀՀ ոստիկանությունը հաստատում է։ 

Հարցին, թե հուլիսի 24-ին ոստիկանապետ Վահե Ղազարյանն այլ բարձրաստիճան ոստիկանների հետ այցելել է արդյոք «Ծիրանի» ռեստորան՝ Ոստիկանությունից հաստատեցին՝ նշելով, որ «ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի, ինչպես նաև ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ հուլիսի 24-ին խնջույք տեղի չի ունեցել, եղել է պաշտոնական ընթրիք՝ Արցախի պատվիրակության ընդունելության առթիվ և նաև ընդունելության ողջ ընթացքում խստորեն պահպանվել են անվտանգության նորմերը»

Ավելի վաղ  «Փաստինֆո»-ն հայտնել էր, որ հուլիսի 24-ին ՀՀ ոստիկանության բարձրաստիճան ոստիկանները` ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի գլխավորությամբ խնջույք են կազմակերպել «Ծիրանի» ռեստորանային համալիրում:

Տարածքում գտնվող կայքի լրագրողը նկատել է ոչ միայն ոստիկանապետի ծառայողական մեքենան, այլ նաեւ՝ շուրջ երկու տասնյակի հասնող այլ մեքենաները՝ ոստիկանության, պետական համարանիշերով, ինչպես նաեւ ճանապարհային ոստիկանության ուղեկցող ավտոմեքենաներ, ինչի վերաբերյալ ապացույցներ՝ լուսանկարների տեսքով, ունենք մեր տրամադրության տակ։ Սակայն Փաշինյանի համաերկրացի ոստիկանապետը պատասխանատվության չի ենթարկվել։ Վարչապետի մամուլի խոսնակը հայտարարել է, թե ապացույցներ չեն տեսել, այսինքն՝ սպասում են լուսանկարների, մինչդեռ անգամ ոստիկանությունը հաստատում է, որ առնվազն ճաշկերույթ եղել է։ Մեր տեղեկություններով՝ բավական բազմամարդ ու աղմկոտ, ինչը գրավել է այցելուների ուշադրությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին